ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Լոս Անջելեսի ոստիկանությունը 16 տոննա մարիխուանա է առգրավել։ Տեղեկությունը հայտնում է Fox հեռուստաալիքի լոսանջելեսյան բյուրոն:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլլանուևան լրագրողներին հայտնել է, որ թմրաբիզնեսի դեմ այս գործողությունը ամենախոշորներից մեկն է դարձել տարածաշրջանի պատմության մեջ: Առգրավված թմրանյութերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 1,2 մլրդ դոլար։
«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում
Գործողությունն անցկացվել է Անտիլոպա-վելլի շրջանում, որտեղ վերջին տարիներին ավելացել են մարիխուանայի տնկարանները։ Ըստ պարբերականի` նրանց «տանիքը» մեքսիկական, ասիական և հայկական խմբավորումներից բաղկացած նարկոկարտելն է եղել։
«Մենք ուզում ենք կարտելներին և օրենքը խախտողներին ասել` ձեր օրերը հաշված են, և մենք գալիս ենք ձեր հետևից»,-հայտարարել է շերիֆը։
Թմրամիջոցների անօրինական շրջանառությունը Հայաստանում աճել է. հաշվառված է 7500 անձ
Նրա խոսքով`մարիխուանայի աճեցման գործում ապօրինի ներգաղթյալներ են ներգրավված եղել։
2020թ․-ին ոստիկանները մոտ մեկ տոննա մարիխուաննա էին առգրավել, իսկ այս տարի՝ մոտ 16 տոննա։ Կալիֆոռնիայի տաք կլիմայի շնորհիվ նարկոբարոնները տարեկան չորս անգամ են բերք հավաքել։
ԱԱԾ-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերն է բացահայտել