ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի «Կանաչ ցուցակում»։ Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը Հայաստանում։
«Կանաչ ցուցակում» ներառվելը նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի գնացող ուղևորները այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան հասնելուն պես հանձնել ՊՇՌ թեստ:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք այդ պարզեցված ռեժիմը վերաբերում է միայն Աբու Դաբի քաղաքին, թե ամբողջ Էմիրություններին։
Ինչպես նշում է Էմիրությունների խոշորագույն տպագիր պարբերականներից The National News-ը, պատվաստված քաղաքացիներն ազատվում են թեստից ժամանելուն պես, բայց այն պետք է հանձնեն ամեն շաբաթ՝ Աբու Դաբիում գտնվելու ժամանակ:
Պարբերականը նաև ճշտում է, որ պարզեցված ռեժիմը վերաբերում է ոչ թե քաղաքացիներին, այլ Հայաստանի բնակիչներին (այլ երկրում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիների վրա այս կարգը չի տարածվում):
Ո՞ր ավիաընկերություններն են ՊՇՌ հետազոտության պատասխան պահանջում