ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում արդեն ավելի քան 20 հազար քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այդ ցուցանիշը քիչ է համարում։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքայի այցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Գոհացուցիչ ցուցանիշ չէ, բայց տենդենցը միանշանակ դրական է: Մենք տեսնում ենք, որ ամեն օր արված պատվաստումների քանակը, նախորդ արվածներից ավելի մեծ է։ Պատվաստվածների մեջ մեծ թիվ են կազմում ռիսկային խմբերը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։
Նրա խոսքով` իրազեկմանն ուղղված շատ աշխատանք կա։ Պատվաստվելուն զուգահեռ ինչ–որ տեղ թուլացել է բնակչության զգոնությունը։
![Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27608078_0:0:1197:782_1920x0_80_0_0_5061a56ac5d85855ec6e7458aef28e29.jpg)
«Հոգնածությունը զգացվում է, բայց վարակը, ցավոք, չի հոգնում և չի նայում մեր հոգնելուն: Այո՛, մենք աշնանը թվերի նվազում ունեինք, բայց կրկին աճ գրանցեցինք: Աշնանը պայքարի միակ միջոցը դիմակներն էին, հիմա ամենականխարգելիչ, անվտանգ ու գործուն միջոցը պատվաստումն է»,– շեշտեց նա:
Ավանեսյանի խոսքով` Հայաստանում պատվաստված անձանց մոտ ծանր ու արտառոց ընթացք չի արձանագրվել, եղել է ջերմություն, թեթև մկանացավ, որը նորմալ է համարվում:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում շատ պահանջված է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, քաղաքացիների վերաբերմունքը շեշտակի փոխվել է նաև «AstraZeneca»-ի նկատմամբ:
![Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27608103_0:0:1280:960_1920x0_80_0_0_dcebe36c127ba9850664d9ff3943788f.jpg)
«Չինական պատվաստանյութի նկատմամբ էլ բավական դրական վերաբերմունք կա: Աշխատանքներ են տարվում նաև «Pfizer», «Moderna» պատվաստանյութերի հնարավոր ներկրման ուղղությամբ» ասաց նա:
Երկրում համավարակային իրավիճակը մի քանի չափորոշիչներով է ստուգվում առաջինը՝ դեպքերի օրական նվազման և պատվաստումների գործակցով:
«Պատվաստումների բավարար չափի դեպքում համավարակի հետագա ալիքների ժամանակ բնակչությունը շատ ավելի պաշտպանված կլինի:Շատ երկրներ դեպքերի կտրուկ նվազում են գրանցել, քանի որ պատվաստումների բավարար շեմ են ապահովվել: Այժմ քննարկվում է «կանաչ», «կարմիր» գոտիները դիտարկել պատվաստումային գործընթացի լույսի ներքո։ Եթե մենք էլ այս գործընթացը ավարտենք, հույս ունեմ, որ ճամփորդությունների մշտական «կանաչ» գոտում կլինենք և՛ մեր երկիր եկող, և՛ մեր երկրի քաղաքացիների համար»,- հավելեց Ավանեսյանը:
![Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27608098_0:0:1246:935_1920x0_80_0_0_1404030374bac7f3629827e165d48a45.jpg)
Նշենք, որ նախարարի պաշտոնակատարը մարզային այցի շրջանակում այցելեց Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրու թիվ 2 և «Բեռլին» պոլիկլինիկաներ, ծանոթացավ բուժհաստատությունների շենքային պայմաններին և հագեցվածությանը, ինչպես նաև պատվաստումների գործընթացին:
![Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. «Սպուտնիկ V»-ն մեծ պահանջարկ ունի - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/13/27608088_0:0:1258:943_1920x0_80_0_0_4b625aae66bda9b3ae961e998fb47686.jpg)