00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

© REUTERS / POOLПарад в честь Дня взятия Бастилии (14 июля 2021). Париж
Парад в честь Дня взятия Бастилии  (14 июля 2021). Париж - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Փարիզի Բաստիլ բանտ-ամրոցի գրավումը, անկասկած, Ֆրանսիական հեղափոխության առանցքային իրադարձություններից էր, բայց երբ դրանից 90 տարի անց որոշվեց հուլիսի 14-ը ազգային տոն հռչակել, արդեն քչերն էին հիշում Բաստիլի մասին։
Բաստիլը քանդեցին, հետո սպանեցին թագավորին ու սկսեցին զանգվածաբար գիլյոտիններ տեղադրել

Գաղտնիք չէ՝ ոմանք մինչև հիմա էլ համոզված են, թե ժողովուրդը ավելի քան 230 տարի առաջ՝ 1789 թվականի ամռան կեսերին, ազատեց քաղբանտարկյալներին։ Կներեք, էլի, ի՞նչ քաղբանտարկյալ։ Այն ժամանակ Բաստիլում կար ընդամենը 7 կալանավոր՝ 4 դրամանենգ, երկու հոգեկան հիվանդ և մեկ մարդասպան։ Ճիշտ է, հետագա ամիսներին Ֆրանսիայում հաշտություն ու համաձայնություն հաստատվեց հանրության տարբեր շերտերի միջև, ինչին գումարվեց հարգանքը եկեղեցու և թագավորի հանդեպ։ Իրոք, եզակի, չտեսնված ու չլսված բան էր։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил с рабочим визитом Францию (11 ноября 2019). Париж - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Համեմատեք 1917 թվականի ռուսաստանյան հեղափոխության հետ՝ թագավորի ողջ ընտանիքը գնդակահարեցին, հարուստներին կամ դուրս քշեցին երկրից, կամ բանտ նստեցրին, հետո էլ սկսվեց կուլակաթափությունը։ Իսկ ֆրանսիացիները որոշեցին հանդիսավորությամբ նշել ազգի այս աննախադեպ միասնությունը, և ուղիղ մեկ տարի անց՝ 1790 թվականի նույն օրը՝ հուլիսի 14-ին, ավարտվեց համաժողովրդական շինարարությունը. հսկա տրիբունաներ կառուցվեցին մայրաքաղաքի կենտրոնում, այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Էյֆելյան աշտարակը։ Պատկերացնո՞ւմ եք, ինքը՝ թագավոր Լյուդովիկոս 16-րդն էր գալիս իր բահով սյուների համար փոս փորելու։ Ի՞նչ իմանար խեղճ մարդը, որ ընդամենը երկու տարի անց մահապատժի է ենթարկվելու։ ​

Ինչո՞ւ գլխատվեց։ Որովհետև Օրենսդիր ժողովում գերակշռող հեղափոխականները սկզբում ամեն ինչ արեցին Ավստրիայի դեմ պատերազմ հրահրելու համար, հետո էլ, երբ սկսվեցին պարտությունները, և հարց առաջացավ, թե ով է դրա համար պատասխանատու, միանշանակ ասացին. «Այո′, միգուցե մենք ենք պատասխանատու, բայց մեղավորն, իհարկե, թագավորն է»։

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին, այցելել Ֆրանսիայի դեսպանատուն

Լյուդովիկոսին ազգի դավաճան անվանեցին ու սպանեցին։ Հասարակությունը շատ շուտ բաժանվեց «սպիտակների« ու «սևերի», և քանզի ոչ բոլորն էին հակված հավատալու, որ պարտությունների մեղքը միայն թագավորինն է, սկսվեց նոր մեղավորների փնտրտուքը։ Ստեղծվեց Հեղափոխական տրիբունալ, որը դատում էր, այսպես կոչված՝ դավաճաններին, դավադիրներին և հակահեղափոխականներին։ Դատավճիռը միայն մեկն էր՝ մահապատիժ։ Ու սկսվեց գիլյոտինների տեղադրումը։ Ավելին, ընդունվեց օրենք կասկածելիների մասին։ Այո, այո, կասկածյալներին դատարանում ասում էին. «Ճիշտ է, դուք ոչ մի վատ արարք չեք գործել, բայց հո կարող էիք գործել»։ Ու նետում էին բանտերը՝ առանց հարցաքննելու և վկաներին լսելու, դատապաշտպանների մասին, բնականաբար, խոսք անգամ չէր կարող լինել։

Երևի չեք ժխտի, շատ դիպուկ է նկատել պատմաբաններից մեկը. «Բաստիլն, իհարկե, քանդեցին, բայց դրա աղյուսներից բազմաթիվ նոր բանտեր կառուցեցին»։

Выступление лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

Հայտնի գործիչներից ոմանք քաջ գիտակցում էին, որ այդպես երկար չի կարող շարունակվել , և դա մի ճանապարհ է, որը տանում է դեպի պետության կործանում։ Բայց ժողովրդի առնվազն մի մասը հակադարձում էր. «Մենք ենք բերել այս մարդկանց իշխանության, և ուրեմն նրանք միշտ ճիշտ են՝ եթե ասում են, որ այսինչը մեղավոր է, ուրեմն մեղավոր է, ժողովրդի կամքով եկածը հո չի՞ կարող ժողովրդին խաբել»։ Համաձայնե′ք, բավական ծանոթ պատկեր է։

Ի վերջո եկավ Նապոլեոն Բոնապարտը, կայսր հռչակվեց և իր ձեռքին կենտրոնացրեց ողջ իշխանությունը. այսուհետ միայն նա կարող էր նոր օրենքներ առաջարկել, նշանակել Պետխորհրդի անդամներին, նախարարներին, բարձրաստիճան զինվորականներին, նահանգապետներին ու դեսպաններին։ Իշխանության ճյուղերի տարանջատման և ժողովրդի ինքնիշխանության սկզբունքները փաստորեն վերացան։ Այսինքն, եթե գրոհելով Բաստիլը՝ ժողովուրդն ընդվզում էր անսահմանափակ, բացարձակ միապետության դեմ, ապա ի վերջո շատ ավելի կոշտ միապետություն ստացավ։ Դե հիմա ասեք՝ արդյոք իրականությանը չի՞ համապատասխանում հայտնի պնդումը, թե այն, ինչի դեմ պայքարում են հեղափոխականները, այդ նույն հեղափոխությունից հետո իրականություն է դառնում շատ ավելի ընդգծված դրսևորումներով։

Ազատության կղզում ազատություն են ուզում, կամ «իսկական ժողովուրդը ինձ պաշտողներն են»

Սակայն հիշենք, որ այլ կարծիքներ էր էլ կան։ Կառլ Մարքսն, օրինակ, պնդում էր. «Հեղափոխությունները պատմության լոկոմոտիվներն են»։ Եվ ուրեմն, անկախ նրանից, թե որ գնահատականն եք ճիշտ համարում, եկեք այսօր՝ հուլիսի 14-ին, շնորհավորենք բոլոր ֆրանսիացիներին իրենց ազգային տոնի առթիվ։

Լրահոս
0