ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին` մինչև հուլիսի 17-ը, հիմնականում կեսօրից հետո և գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-23մ/վրկ արագության։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր` երեկոյան ժամերին, կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Կեսօրին ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +19 աստիճան։
Միաժամանակ ԱԻՆ–ը զգուշացնում է, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Սևանա լիճը փորձադաշտ չէ. մասնագետները գիտեն` ինչպես կարելի է մաքրել ջուրը