ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Սոչիում հաղթահարել է Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։
Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ է տարել երկու պարտիաներում Վենեսուելայի ներկայացուցիչ Պեդրո Ռեյեսի նկատմամբ։
Մրցաշարի երկրորդ փուլում Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։
Հայ մյուս երկու շախմատիստները` Հովհաննես Գաբուզյանն ու Հայկ Մարտիրոսյանը, երկրորդ պարտիաներում պարտվել են Բիլալ Բելահսենին (Ալժիր) և Չիտումբո Մվալիին (Մալի) նկատմամբ։ Նրանք թայ–բրեյք կխաղան։
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի դրոշի ներքո դեռ հանդես եկող Լևոն Արոնյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլում։
Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել
Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Հաղթողները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։