ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Սոչիում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին պարտիաներում հաղթեցին Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Այսօր տեղի կունենան առաջին փուլի երկրորդ պարտիաները։ Գաբուզյանն ու Մարտիրոսյանը սևերով կխաղան Բիլալ Բելախսենի (Ալժիր) ու Չիտումբո Մվալիի (Մալի) դեմ, Շանթ Սարգսյանը սպիտակներով կխաղա վենեսուելացի Պեդրո Ռեյեսի դեմ:
Երկրորդ փուլում պայքարի մեջ կմտնեն նաև Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Առաջին պարտիաներում հաղթանակներ են տարել նաև այլ երկրներ ներկայացնող հայ շախմատիստները` Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), Սամուել Սևյանը (ԱՄՆ) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա):
Նշենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին։
Մրցանակային ֆոնդը կազմում է 1,9 միլիոն դոլար:
Հայտնի է` երբ և ում հետ կմրցեն Արոնյանն ու մյուսները Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը