ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վարդավառի օրը երկու դեռահասների միջև ծեծ ու դանակահարություն է եղել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ հուլիսի 11-ին, ժամը 15:15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ջրոցի խաղալիս երեխաների մեջ վիճաբանություն է եղել, և իր երեխային դանակահարել են: Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխել դեմքի սալջարդով և թևի վնասվածքով 13 տարեկան տղայի և գոտակային շրջանի ծակած վերքով 16 տարեկան պատանու: 16 տարեկանի ծնողը հայտնել է, որ իր տղային դանակահարել են, իսկ 13 տարեկանի ծնողը հայտնել է, որ իր երեխային ծեծել են:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նոր Խարբերդում ջրոցի խաղալու հետևանքով վիճաբանության ժամանակ 13 տարեկան տղան դանակով խփել է 16 տարեկանի գոտկային հատվածին՝ պատճառելով վնասվածք: Բացատրական աշխատանքի շնորհիվ 13 տարեկան գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրել դանակը և տվել է խոստովանական բացատրություն:
Երևանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել է մորը
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: