00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը

Южные ворота Ванской скалы - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Բաժանորդագրվել
Ոչ մի ժողովուրդ իր ծագումնաբանության մասին նման ստույգ տեղեկություններ չունի, ինչպես հայերը։ Բայց երբ XIX դարում զարգացող գիտությունը արագորեն ազատվում էր կրոնական աշխարհայացքի կապանքներից, բոլոր տարեթվերը սկսվեցին արմատապես փոխվել։

Աստվածաշնչում գրված չէ, թե քանի տարի գոյություն ունի Երկիրն ու մարդկությունը։ Այնուամենայնիվ, միջին դարերում աստվածաբանները գումարել են աստվածաշնչյան բոլոր պատրիարքների կյանքի տևողությունն ու գրանցել, որ Երկիրը գոյություն ունի ոչ ավել, քան 7 հազար տարի։ Բնականաբար, XIX դարում այդ դոգմաները մերժվեցին, և մոլորակի թվագրումները աճ գրանցեցին` հասնելով մի քանի միլիոն և միլիարդ տարիների։ Դրանց հաջորդեցին նաև պատմության բոլոր տարեթվերի փոփոխությունները։

Այդ գործընթացն այսօր էլ ավարտված չէ և շարունակվում է նույնությամբ։ Վերջին քառորդ դարի ընթացքում, օրինակ, պարզվեց, որ Շենգավիթյան, ինչպես և Կուր–Արաքսյան ամբողջ մշակույթը (մ.թ.ա. մոտ 4000 — 2200 թթ.), որի մաս է այն կազմում, առնվազն հազար տարով մեծ է, քան ներկայացվում է։

Հայերի փրկության բանաձևը, կամ ի՞նչ կլինի, եթե կիրառենք Աշխարհաժողովի սկզբունքները

Աշխարհի բոլոր ծայրերից գրեթե ամեն շաբաթ հոդվածներ էին ստացվում այն մասին, որ ստուգելուց հետո պարզվել է` որոշակի հնագիտական օբյեկտներ, քաղաքներ, հուշարձաններ ավելի հին են։ Միտումը բավական ակնհայտ է։ Սակայն եթե մենք փորձենք այդ տեսանկյունից նայել Հայոց պատմությանը, դա մի անեկդոտ կհիշեցնի, որտեղ ասվում է, որ «ծիծաղելու եք»։ Ի հեճուկս համաշխարհային տենդենցի, որ ամեն ինչ ավելի հին է դառնում, անցած մի քանի դարերի ընթացքում հայ ժողովրդի պատմությունը, հակառակը, ավելի երիտասարդացել  ու կրճատվել է։

Պատմագրություն` Խորենացուց մինչև Չամչյան

Երբ V դարում Մովսես Խորենացին հիմք դրեց հայոց պատմագրությանը` միաժամանակ հայերեն թարգմանելով այն ամենը, ինչ մնացել էր Հին Եգիպտոսի և Շումերի գրավոր պատմությունից, հայ պատմիչների մեծ մասն իրենց ժամանակների իրադարձությունների տարեգրությունն էին հանձնում ապագային` երբեմն վերաշարադրելով նախորդներին։

Հետմիջնադարյան հայ պատմագրության իրական գոհարները ստեղծել է հայ աստվածաբան, պատմաբան և լեզվաբան Միքայել Չամչյանը։

Львиные ворота у входа в столицу древнего Хеттского царства - Хаттусу - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա

Ընդ որում` նա բնականաբար փորձել է նաև տարեթվերը տալ` հաշվի առնելով աստվածաշնչյան ընդհանուր ժամանակագրությունը, որով աշխարհի ստեղծումը չի գերազանցում 7 հազար տարին։

«Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» Չամչյանի  եռահատոր աշխատությունը պատմական գիտությունների դոկտոր Ս.Պողոսյանն անվանել է «Միքայել Չամչյանի ու XVIII  դարի հայ պատմագրության գրական և գիտական գործունեության գլուխգործոց»։

Չամչյանն իր աշխատության մեջ օգտագործել է ոչ միայն հունահռոմեական աղբյուրները, այլև բազմաթիվ հիշարժան գրառումներ` հայ միջնադարյան ձեռագրերում առկա հիշատակարաններ։ Աշխատության առաջին հատորը նկարագրում է հայ ժողովրդի ծագումից մինչև Արշակունիների դինաստիայի անկումն ընկած ժամանակահատվածը։ Ինքը` Չամչյանը խորապես համոզված էր, որ ոչ մի ժողովուրդ իր ծագումնաբանության և պատմության վաղ ժամանակաշրջանի մասին նման ստույգ տեղեկություններ չունի, ինչպես հայ ժողովուրդը։

Իհարկե, այսօր իմաստ չկա քննարկելու, թե որքանով էր ճշգրիտ նրա ժամանակագրությունը և ինչպես էր այն հարաբերակցվում աստվածաշնչյանի հետ։ Դա վաղուց արդեն արդիական չէ։ Սակայն հետաքրքիր է ուսումնասիրել տարեթվերի փոփոխման ընդհանուր գործընթացը։

Միքայել Չամչյանի «Ժամանակագրական աղյուսակի» համաձայն` մ.թ.ա. 2107 թվականին հայ ժողովրդի առաջնորդ ու նախահայր Հայկ Նահապետը, Վանա լճից դեպի հարավ–արևելք ընկած շրջանում պարտության մատնեց Բաբելոնի բռնապետ Բելի զորքին, ստեղծեց հայկական պետություն և իր կառավարմամբ սկիզբ դրեց Հայկազունիների արքայական դինաստիային։ Այսինքն XVIII դարի վերջում համարվում էր, որ Հայաստանն ու հայերը մոտ 4 հազար տարվա պատմություն ունեն։

Հնից էլ հին Քարահունջը. ինչի մասին են վկայում Հայաստանի «ծակ քարերը»

Հիմա համեմատենք 2 հարյուրամյակ անց` XX դարի վերջում և XXI դարի սկզբում ներկայացրած տվյալների հետ։ Այժմ պաշտոնապես պնդում են, որ հայերի էթնոգենեզը սկսվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջից մինչև մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսեր։ Այսինքն` ոչ ավել, քան 3 հազար տարի։ Ինչպես է դա ստացվել, և ուր է կորել հազար տարին։

Հազարամյակի փնտրտուք

Խորենացու պատմության մեջ հիշատակված Հայկ Նահապետի ժառանգ հայ արքաներից որոշների անունները համընկնում են սեպագիր արձանագրություններում նշվածների հետ։ Օրինակ` Խորենացին հատուկ առանձնացրել է Արամին, ասորական արձանագրություններում էլ Արամը հիշատակվում է որպես Արարատյան արքաներից առաջինը (Ուրարտու)։ Չամչյանի ժամանակագրության մեջ նա ներկայացված է որպես Արամ Ա Մեծ և թվագրվում է մ.թ.ա. 1828—1770 թվականներով։

Голубая мечеть, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Տագնապի ազդանշան, կամ ինչով է վտանգավոր տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների իսլամ ընդունելը

Խորենացին նրա մասին գրում է. «Արամի մասին պատմում են, թե շատ քաջագործություններ է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր երկիրը, ինչպես հույները Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները` Արմենիկ... մենք համառոտ կներկայացնենք Արամի պատերազմների պատմությունը։ Նա հայրենիքը սիրող ու աշխատասեր տղամարդ էր, պատրաստ էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե հայրենիքի սահմանները նվաճվում են օտարների կողմից...»։

Այսօր պատմաբանները կարծում են, որ խոսքը Արամեի կամ Արամի մասին է, նա միավորված Ուրարտուի առաջին հայտնի արքան է, նրանից է սկսվում ուրարտական արքաների տոհմը։ Նա կառավարել է մ.թ.ա. մոտ 860—844 թվականներին և ապրել Ասորեսանի Սալմանասար III թագավորի (որը բազմիցս ռազմական արշավներ էր ձեռնարկել Ուրարտուի դեմ) օրոք։

Արամեի կենսագրությունը հայտնի է բացառապես ասորական սեպագիր արձանագրությունների շնորհիվ։ Պատմաբանները կարծում են, որ հենց Արամեի մասին հիշողությունն է պահպանվել Մովսես Խորենացու (մ.թ. V դար) և Սեբեոսի  (VII դար) պատմություններում։  Սակայն նրանց գրքերում Արամը ներկայացվում է ոչ թե որպես ուրարտական, այլ հայ միապետ և մեծ կառավարիչ։ Ու, ի դեպ, Արամ անունը ևս ուրարտական չէ, այն հայկական ծագում ունի և կապված է նախահնդեվրոպական rēmo- արմատի հետ, որը նշանակում է «սև», իսկ ստուգաբանորեն կապված է նաև Ռամա հնդկական անվան հետ:

Արամեն ասորացի արքա Սալմանասար III–ի (կառավարել է մ.թ.ա. 859—824 թվականներին) ժամանակակիցն ու ռազմական հակառակորդներից մեկն էր։ Նա հաճախ էր Արամեին հիշատակում տարեգրություններում, որտեղ նկարագրում էր  իբր ուրարտացիների դեմ տարած իր հաղթական արշավների մասին։ Եվ այստեղ ակնհայտ հակասություն կա։

Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին

Ասորացին մշտապես պարծենում է իր հաջողություններով, հայտարարում, որ թալանել ու այրել է Ուրարտուի բոլոր բնակավայրերը` Տիգրիսի ակունքներից մինչև Եփրատի ակունք։ Իսկ Խորենացին Արամեի մասին գրում է, որ նա «ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից»։  Ինչպե՞ս դա հասկանալ։ Պարտադիր է իմանալ, որ յուրաքանչյուրն ինքն իրեն է գովում, բարձրաձայնում իր հաղթանակների ու «համեստորեն» լռում իր պարտությունների մասին։ Ոչ պակաս տրամաբանական է համարել, թե նրանք ընդհանրապես տարբեր թագավորներ են, որոնք ապրել են տարբեր դարերում կամ նույնիսկ հազարամյակներում։ Ի վերջո, քանի որ Արամ անունը հայկական է, լիովին հավանական է այդ անունով մի քանի թագավոր եղած լինի։

Շումերական աղբյուրներ

Բայց ժամանակակից պատմաբանները չեն կարողանում նշել մ.թ.ա. 1828—1770 թվականներին կառավարող հայ թագավորներին։ Թեև բոլորին հայտնի է, որ նախքան` դա դեռևս հազար տարի առաջ, շումերական աղբյուրների համաձայն, Հայկական լեռնաշխարհի Արատտա պետությունում կառավարիչ կար և նույնիսկ հայտնի է նրա անունը։

Արատտան շումերական դիցաբանություն մեջ հիշատակվող առաջին ու ամենահին հայկական պետությունն է։ Նրա մասին մանրամասն պատմվում է 2 պոեմներում։ Դրանք են` «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» (շումերական գրականության մեջ այդ ժանրի հնագույն ստեղծագործություն է) և «Էն–Մերքարն ու Էնսուկուշսիրաննան»։

Вид на Малый Арарат с Большого Арарата - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2021
Ի՞նչ էր հայտնաբերել Ռոն Ուայեթը Արարատից ոչ հեռու

Էն–Մերքարը Ուրուկ շումերական քաղաքի կիսալեգենդար տիրակալն է, որը կառավարել է մ.թ.ա. XXVII դարի սկզբին։ Երկրորդ ավանդազրույցում նշվում է Արատտայի կառավարչի անունը` Էնսուկուշսիրաննա։ Նշվում են նաև այլ գործող անձանց անուններ. Արատտայի «առաջին նախարարի» անունը Անսիգարիա է, իսկ բարձրագույն քրմինը` Ուրգիրնուննա։ Թեև այդ ժամանակաշրջանի մասին որևէ այլ գրավոր վկայություն չկա, բայց փաստ է, որ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբում թագավորներ կային։  Ավելի վաղ ժամանակների մասին  տվյալներ են հաղորդում լեզվաբանությունն ու  պալեոգենետիկան։

Նախահնդեվրոպականից հայերենի առանձնացման ժամանակաշրջանը լեզվաբանները վերագրում են մ.թ.ա. 4 հազարամյակի վերջին, իսկ գենետիկայի տվյալները 2 հազարամյակով ավելի շուտ` մ.թ.ա. 6 հազարամյակ, այսինքն` մեզնից 8 հազար տարի առաջ։ Ինչպես վկայում են ԴՆԹ–տոհմաբանության արդյունքները, հայկական գենոտիպը ձևավորվել է 8 հազար տարի առաջ և պատմական Հայաստանում տարածում է գտել 4 հազար տարի առաջ։

Սա նշանակում է, որ հայերն այստեղ բնիկ ժողովուրդ են, իսկ հնագույն պետություններն այստեղ գոյություն են ունեցել 4-5 հազար տարի առաջ, ինչի մասին անհերքելիորեն վկայում են նաև շումերական ավանդազրույցները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք Միքայել Չամչյանի «Ժամանակագրական աղյուսակին»։

Անանիա Շիրակացի․ իր ժամանակից հազար տարի առաջ անցած գիտնականը

Պարադոքսն այն է, որ շումերաբանության, լեզվաբանության և պալեոգենետիկայի տվյալները հայերին մեկ կամ նույնիսկ մի քանի հազար տարով հին են ներկայացնում, քան Չամչյանի աղյուսակը։ Այսինքն` սրանք ևս հաստատում են ժամանակակից պատմագիտության հիմնական միտումը և ցույց տալիս, որ իրականում ամեն ինչ ավելի հին է, քան համարում էին դեռ կես դար առաջ։

Իսկ ինչ թագավորներ և տիրակալներ են եղել այս իրական և ավելի հին Հայաստանի պատմության մեջ, ինչ փոփոխություններ, պատերազմներ և այլ խոշոր իրադարձություններ են գրանցվել այդ ժամանակ, պետք է պարզեն արդեն հաջորդ սերնդի պատմաբանները։

Լրահոս
0