Ընթացիկ շաբաթը հարուստ էր իրադարձություններով։ Այն ամփոփեց կիրակօրյա ուրախ Վարդավառը` իր վառ կադրերով։ Sputnik Արմենիան շաբաթվա ամփոփումը ներկայացնում է բացառիկ լուսանկարներով։
Այս շաբաթ Կաննում մեկնարկեց 74-րդ կինոփառատոնը։ Sputnik Արմենիայի լուսանկարիչը որսացել է կարմիր գորգով անցնող կինոաշխարհի մեծությունների լավագույն կադրերը։ Բայց ամենադիտարժան ու ամենաքննարկված լուսանկարը դարձավ հմայիչ անծանոթուհու մերկ կրծքի լուսանկարը։
Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է նաև հայաստանյան իրողությունները. երաշտի ողբերգական հետևանքները, ոռոգման ջրի բացակայությունից իսպառ չորացած ջրանցքներն ու այգիները և իրենց ամբողջ տարվա աշխատանքից այդպես էլ արդյունք չստացած գյուղացիներին։
44–օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց Հայաստանը շարունակում է ապրել ու վերապրել տեսածն ու զգացածը։ Sputnik Արմենիան անցնող շաբաթվա ընթացքում ևս իր նյութերում ներկայացրել է մարդկային ճակատագրերը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ապրելու, այլև ապրեցնելու պատերազմի ցավից դեռևս ուշքի չեկած իրենց հայրենակիցներին։
Sputnik Արմենիայի թղթակիցն էլ ներկայացրել է գյումրու կոլորիտային տատիկներին։ Նրանք ոչ միայն ամեն օր զբաղված են հայրաքաղաքի փողոցների մաքրության ապահովմամբ, այլև չեն մոռանում իրենց էլ ժամանակ հատկացնել ու 78 տարեկանում էլ աշխատանքի գնալ եղունգները խնամված ու ներկած։
![Հրազդանում աղջիկները Վարդավառի ժամանակ իրար ջրում են զոհված հերոսի գրաֆիտի ֆոնին. հուլիսի 11, 2021 Հրազդանում աղջիկները Վարդավառի ժամանակ իրար ջրում են զոհված հերոսի գրաֆիտի ֆոնին. հուլիսի 11, 2021 - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0b/28249564_0:0:1600:1068_600x0_80_0_1_91b8d56e49b79a198181b670f7f8f74f.jpg)
![Գյումրու մաքրուհին` Քնար տատը Գյումրու մաքրուհին` Քնար տատը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28220900_0:0:1600:1200_600x0_80_0_1_2e7b30fa3a9dbfe3f7c7b22e23982e7a.jpg)
![Sputnik Արմենիայի թղթակից Մարիանն Փայտյանը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանի հետ զրույցի ընթացքում Sputnik Արմենիայի թղթակից Մարիանն Փայտյանը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանի հետ զրույցի ընթացքում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28210153_0:0:1600:1068_600x0_80_0_1_d7be391afbd9760a9ced21fd71c64a23.jpg)
![Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանը Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Մսրյանը - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28209810_0:0:1600:1068_600x0_80_0_1_8e215577a275200ea8bcb7285a71837e.jpg)
![Արմավիրի Ակնալիճ գյուղի բնակիչը Զոհրաբ Կնյազյանը. ոռոգման ջրի խնդիր Արմավիրի Ակնալիճ գյուղի բնակիչը Զոհրաբ Կնյազյանը. ոռոգման ջրի խնդիր - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28207788_0:0:1600:1065_600x0_80_0_1_28d9c632dcc032ed89cf2d612d92a7e6.jpg)
![Արմավիրի չորացած գետակները Արմավիրի չորացած գետակները - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28207839_0:0:1600:1200_600x0_80_0_1_4a07de7913e7753d2a91112737c8e01f.jpg)
![11-րդ դասարանցիները պատրաստվում են զիվորական կյանքին 11-րդ դասարանցիները պատրաստվում են զիվորական կյանքին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/09/28234541_0:0:1600:1084_600x0_80_0_1_9d6279cf77ff765e0a71726c1efd8aa9.jpg)
![Զոհված զինծառայող Թաթուլ Հակոբյանի որդին` 2–ամյա Մոնթեն Զոհված զինծառայող Թաթուլ Հակոբյանի որդին` 2–ամյա Մոնթեն - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0b/28246561_0:0:1453:970_600x0_80_0_1_9804adbd0dfad83b073cd00840a19ca0.jpg)
![Մոդել և երաժիշտ Կառլա Բրունին Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին Մոդել և երաժիշտ Կառլա Բրունին Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28194880_0:0:1600:1065_600x0_80_0_1_a04f5e7fc3665462967b9f69f79a6df4.jpg)
![Հյուրը` Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին Հյուրը` Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/07/28193825_0:0:1600:1067_600x0_80_0_1_30d61029ee970befe06830916c1dc157.jpg)
![Ոստիկանանկան նոր ծառայությունը Երևանում Ոստիկանանկան նոր ծառայությունը Երևանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/08/28216606_0:0:1600:1068_600x0_80_0_1_15116dcd139b6e8b0b0e93eb7bd6ac56.jpg)