ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո աճել է 10,6 մլրդ դոլարով: Տեղեկությունը հաղորդում է Forbes ամսագիրը:
Հուլիսի 5-ին Ջեֆ Բեզոսը լքել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, նրան փոխարինել է Web Services ստորաբաժանման նախկին ղեկավար Էնդի Ջեսին: Միաժամանակ միլիարդատերը ընկերության վարչության նախագահ կմնա։
Amazon-ի բաժնետոմսերի աճի հաշվին Բեզոսի կարողությունը հասել է 212,4 մլրդ դոլարի:
Բեզոսը պաշտոնից հեռանալուց հետո մեկ շաբաթ անցկացրել է Այդահո նահանգի Սան Վելլիում։ Այնտեղ է գտնվում լեռնադահուկային հանգստավայրը, որտեղ անցկացվում է Allen & Co ներդրումային բանկի ամենամյա համաժողովը։ Այն հայտնի է որպես «միլիարդատերերի ամառային ճամբար»:
Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել
Amazon-ը ամերիկյան կազմակերպություն է, որն աշխարհում խոշորագույն ընկերություններից մեկն է, որը զբաղվում է համացանցի միջոցով բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների վաճառքով: Այն առաջատար է նաև ինտերնետ ծառայությունների համակարգի միջոցով զանգվածային պահանջարկ ունեցող ապրանքների վաճառքի ոլորտում։