00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
8 ր
Աբովյան time
On air
18:17
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին

© Sputnik / Aram NersesyanОснователь реабилитационного центра для военных инвалидов, подполковник Саргис Степанян
Основатель реабилитационного центра для военных инвалидов, подполковник Саргис Степанян - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվել
7 տարի առաջ մարտական առաջադրանքը կատարելիս 3 վերջույթները կորցրած հատուկջոկատային Սարգիս Ստեփանյանը հիմնել է Հայ հերոսների վերականգնողական կենտրոն, որտեղ նաև իր փորձով օգնում է զինհաշմանդամներին կյանք վերադառնալ։

44-օրյա պատերազմից հետո զինհաշմանդամների թիվը մեր երկրում կտրուկ ավելացավ։ Որքան էլ գործող վերականգնողական կենտրոնների կողքին նորերը հիմնադրվեցին, միևնույն է՝ պահանջարկը մեծ է։ Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը չէր կարող այդ գործին անմասն մնալ։

© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը

2014-ին մարտական առաջադրանքը կատարելիս երկու ոտքերն ու մի ձեռքը կորցրած փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը չհանձնվեց։ Նա բառիս բուն իմաստով ոտքի կանգնեց, ապա հիմնեց ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, ստեղծեց հատուկ հարմարեցված «Լեգենդներ» մարզասրահը, դարձավ բազկամարտի Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդներ սահմանեց ու իր օրինակով հարյուրավոր տղաների վարակեց։

Առաջնահերթ վերականգնվում են հոգով

Պրոթեզավորմամբ դժվար ճանապարհի մի նոր փուլ է սկսվում։ «Այդ ամենն իմ գլխով անցել է։ Ես այդ դժվարությունները տեսել եմ, դրա համար ամեն ինչ անում եմ, որ տղաների համար ավելի հեշտ լինի։ Հիմա արդեն ամեն ինչ իրենցից է կախված»,- ժպտալով ասում է փոխգնդապետը։ Բացատրում է՝ անգամ ամենալավ պրոթեզներին սովորել ու դրանք ճիշտ օգտագործել է պետք։ Անհրաժեշտ է մարզել մկանները, ուժեղացնել, ամրացնել, որ պրոթեզով, օրինակ, ավելի ճիշտ կարողանաս քայլել, աստիճան բարձրանալ, իջնել և այլն։ Մարզումներն օգնում են մկանային համակարգի առողջացմանը։

© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը

Վերականգնողական կենտրոնի ստեղծման համար Սարգիսը դիմեց տարբեր բարերարների․գաղափարի կողքին կանգնեցին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն ու «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։ Արտասահմանից պատվիրվեցին շուրջ 100 հատուկ սարքեր՝ մարզվելու և վերականգնման վարժությունների համար։ Հերթը հասավ տարածքին։ Այստեղ էլ Սարգիսին հաջողվեց ճիշտ մարդու հանդիպել, որը համաձայնեց Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի համար 1 տարով անվճար տարածք տրամադրել (1 տարուց պատրաստ կլինի կենտրոնի և մարզասրահի սեփական տարածքը)։

«Ես իմ օրինակով գիտեմ, թե ակտիվ սպորտն ու ճիշտ վերականգնումն ինչքան կարևոր են հաշմանդամություն ունեցող մարդու համար»,- նշում է Սարգիսը։

Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը հարմարեցված է թե՛ անվասայլակով տեղաշարժվող, թե՛ պրոթեզավորված զինհաշմանդամների համար։ Սարգիսը նշում է՝ սարքերից շատերն առաջին անգամ են այդպես արտադրվել։ Հաշվի առնելով իրենց ունեցած փորձը՝ իրենք կոնկրետ նկարագրել են, թե սարքն ինչպիսին պետք է լինի, ինչ մաս պետք է ավելի կամ պակաս լինի և այլն։

© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը

«Այստեղ տղաներն առաջինը հոգեպես են վերականգնվում, տեսնում են՝ էստեղ տրտնջացողներ, նվնվացողներ չկան, պետք է այնպես անեն, որ ոչ միայն չտարբերվեն հաշմանդամություն չունեցող մարդկանցից, այլ մի բան էլ առավել լինեն»։

Մասնաճյուղեր են բացվելու նաև Գյումրիում և Վանաձորում, Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի շահառու, շուշեցի Սամվելի առաջարկով՝ քննարկվում է Արցախում էլ մասնաճյուղ ստեղծելը։

Ֆանտոմային ցավերս սկսվեցին, երբ իմացա Շուշիի մասին...

Սամվել Սարյանի կինն ու դուստրը Ստեփանակերտում են՝ վարձակալած բնակարանում, ինքը Երևանում է՝ վերականգնվելու, ոտքերի վրա ամուր կանգնած Արցախ վերադառնալու համար։ Շուշիից սեպտեմբերի 28-ին կամավորագրվեց, մեկնեց Մարտակերտ՝ Մատաղիսի շրջանը պաշտպանելու։ Սամվելն Ապրիլյանին էլ էր մասնակցել, բայց նշում է՝ համեմատելի չէր։ Հոկտեմբերի 13-ին վիրավորվեց «Բայրաքթարի» հարվածից։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Սարյանը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Սամվել Սարյանը

Սամվելի ձախ ոտքն ազդրից ամպուտացրին։ Ասում է՝ ամենածանր լուրը Շուշիի կորուստն էր, այդ օրվանից սկսվեցին իր ֆանտոմային ցավերը (երբ կտրված վերջույթն ամբողջությամբ զգում ես)։

«Տխուրը մարդկային կորուստներն են, տունն ամեն տեղ կարող ենք ստեղծել, թեպետ Շուշին իմ մայր քաղաքն է, իմ սիրտն է, ես կյանքում չեմ համակերպվի, որ Շուշիում չեմ ապրում...»,- հուզված ասում է Սամվելը։

© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը

Հետո սկսում է պատմել Արցախում Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի մասնաճյուղ հիմնադրելու գաղափարի մասին։ Ասում է՝ Արցախին շատ պետք է, մի քանիսը կան, բայց արդիականն է պետք, որ տղաները ստիպված չլինեն գալ Երևան, այստեղ վարձով ապրել՝ վերականգնման կուրսեր ստանալու համար։ Հիմա Սամվելը ներդրողներ է փնտրում, արտերկրում կապեր ունի, որ տարբեր ոլորտներում մինչ պատերազմն իր միջոցով ներդրումներ էին անում։ Կարիք կա մարդկանց նորից համոզելու՝ Արցախն ապագա ունի, տղաներին էլ պետք է օգնել՝ ոտքի կանգնելու ու երկիրն ապրեցնելու համար։

Կենտրոնի դռները բաց են բոլոր զինհաշմանդամների համար

Կինեզիոթերապիստ Թուխմանուկ Մկրտչյանն արդեն մի քանի տարի է՝ զինհաշմանդամների հետ է աշխատում։ Հիմա Հայ հերոսների վերականգնողական կենտրոնի ավագ կինեզիոթերապիստն ու աշխատակազմի պատասխանատուն թիմի հետ ամեն ինչ անում են, որ կենտրոնի դռներից ներս մտած տղաները կարճ ժամանակ անց վերականգնված ու ուժեղացած տուն գնան։

© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը

Նշում է՝ կենտրոնի շահառուները ոչ միայն Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորումներ ստացածներն են։ Տարանջատում չկա՝ այս պատերազմում են վիրավորվել, Ապրիլյանի ժամանակ, Արցախյան առաջին պատերազմում, թե զինծառայության ընթացքում, բայց այս կենտրոնը միայն զինհաշմանդամների համար է։ Թիմն օգնում է զինվորին վերականգնվել ու ինտերգվել կյանքին։

© Sputnik / Aram NersesyanԹուխմանուկ Մկրտչյանը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Թուխմանուկ Մկրտչյանը

«Այստեղ եկածները կոնկրետ նպատակ ունեն՝ արագ վերականգնվել, որովհետև կյանքի հետ կապված բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ունեն։ Ուզում են արագ ոտքի կանգնել ու գնալ դրանց հետևից»։

Պրոթեզներն ու տրակտորիստ դառնալու երազանքը

Երբ պատերազմը սկսվեց, 20-ամյա Շահենը ժամկետային զինծառայող էր Հադրութում։ Ծառայության 22 ամիսները հետևում էին, մոտ 60 օր ու տանը կլիներ՝ Արարատում, կսկսեր տրակտորիստ դառնալու երազանքն իրականացնել։ Մոտ 1 ամսվա ընթացքում հրետանավոր Շահենը Ջրականից մինչև Մարտունի իսկական դժոխք տեսավ, բազմաթիվ ընկերներ կորցրեց։ Վիրավորվեց հոկտեմբերի 28-ին։

© Sputnik / Aram NersesyanՇահենը
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Շահենը

«Թաքստոցի վրա հող էի լցնում։ Կապ տվեցին, թե ԱԹՍ-ներ են, փոսը մտեք, ասեցի՝ երկու լապատկա էլ գցեմ ու մտնեմ, և տրաքեց»,- հիշում է Շահենը։

Մի ոտքը տեղում կտրվեց, մյուսն էլ հիվանդանոցում փրկել չկարողացան։ Սկզբում ժամանակավոր պրոթեզներ տեղադրեցին, իսկ փետրվարին՝ հիմնական։ Դեռ դժվար է։

«Անցյալ տարի Սարգիսը մեր տուն եկավ, շալվարով էր, չէի հասկացել, որ ոտքեր չունի։ Հետո որ իմացա, շատ բան փոխվեց։ Որ իրեն տեսնում եմ, ոգևորվում եմ, հավատում եմ, որ ես էլ կարող եմ այդպես»,- պսպղացող աչքերով ասում է Շահենը։

© Sputnik / Aram NersesyanՇահենը Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Շահենը Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում

Դեռ բանակ մեկնելուց առաջ որոշել էր՝ վերադառնալու է, տրակտոր է գնելու։ Մեր նկարահանման օրը Շահենն առաջին անգամ այցելեց Հայ հերոսների վերականգնողական կենտրոն։ Առաջին մարզումն ու առաջին դասը փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանից է։ Ցույց է տալիս՝ ինչպես բարձրանալ ու իջնել թեքահարթակով, աստիճաններով։ Սարգիսի վստահ քայլերից հետո դեռևս ոչ վստահ Շահենն է քայլերը դնում։

Միասին շատ անելիք ունեն, մինչև Շահենի ծնունդը հաստատ կհասցնեն։ Շահենի ծննդյան օրը հոկտեմբերի 20-ին է, ասում է՝ այսուհետև հոկտեմբերի 28-ին է նշելու, երբ երկրորդ անգամ ծնվեց։ Պայմանավորվում ենք՝ մեր հաջորդ հանդիպումը լինելու է Արարատում։ Նկարահանելու ենք արդեն տրակտորիստ Շահենին։

© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը  - Sputnik Արմենիա
1/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը  - Sputnik Արմենիա
2/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը  - Sputnik Արմենիա
3/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը  - Sputnik Արմենիա
4/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը  - Sputnik Արմենիա
5/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
© Sputnik / Aram NersesyanՀայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը  - Sputnik Արմենիա
6/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
1/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
2/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
3/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
4/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
5/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
6/6
Հայ հերոսների վերականգնողական կենտրոնը
Լրահոս
0