ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին:
Ըստ նախագծի հիմնավորման, Էդուարդ Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին: