Հունիսյան աննախադեպ շոգը ասպարեզ է բերել երկրի ջրային պաշարների խնդիրը։ Հայաստանի շատ շրջաններում բերքը չորանում է ջրի պակասի պատճառով, հուսահատված գյուղացիները փակում են մայրուղիները։ Որքանո՞վ է հրատապ ջրային ռեսուրսների դեֆիցիտը, արդյո՞ք հայկական բազմաթիվ գետերի ակունքները պատերազմից հետո մնացել են ադրբեջանական կողմում, ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք ունենք:
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն հուլիսի 9-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանի և հիդրոբիոլոգ, երկրաբանական գիտությունների թեկնածու, երկրաբանության ԳՀԻ գիտական քարտուղար Հրաչյա Շահինյանի ասուլիսի ընթացքում:
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:
Եթե ունեք հարցեր՝ կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաեւ գրել telegram @Vardan_Aloyan.
Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ: