Կուբանի 6 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ տեղումների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ջրի տակ են անցել տարածքներ Տուապսեում, Սլավյանսկում, Սեվերնիում, Սոչիում, Գելենջիկում (Արխիպո-Օսիպովկա ավան)։
Հուլիսի 6-ի առավոտյան տվյալներով՝ տարերքից տուժել են 267 բնակելի տուն ու 395 տնամերձ հողամաս 7 բնակավայրում։ Փրկարարները տարհանել են 136 մարդու, նրանցից 64-ը դեռ ժամանակավոր տեղաբաշխման կետերում են։
Պետավտոտեսչության աշխատակիցները ստիպված են եղել 2 անգամ դադարեցնել երթևեկությունը դաշնային A-147 ավտոմայրուղու Ջուգբա-Սոչի հատվածում։ Այժմ այն վերականգնված է։
Նախօրեին տարածաշրջանում ուժեղ քամիներ ու հորդառատ տեղումներ են գրանցվել, մեկ մարդ զոհվել է, 2-ը վնասվածքներ են ստացել։ Եղանակային վատ պայմանները Սոչիից տեղափոխվել են Տուապսեի շրջան։
Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ