00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կարևորը անձնական նվիրվածությունն է. փորձագետը` Նիկոլ Փաշինյանի առաջիկա քայլերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Виген Акопян в гостях радио Sputnik
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը և խոսել այն մասին, թե ինչ տեսք կարող է ունենալ իշխանական թիմն օրենսդիր և գործադիր մարմիններում։
Վիգեն Հակոբյան. Փաշինյանը կադրային հարցում նախապատվությունը տալիս է անձնական նվիրվածությանը

Կադրային հնարավոր տեղափոխումներին առնչվող լուրերը վկայում են, որ այսօրվա իշխանության կադրային բանկը բավականին աղքատիկ է, և բոլոր տեղափոխությունները վերաբերում են նույն մարդկանց, որոնք անցած երեք տարիներին չէին փայլում իրենց մենեջմենտով ու հասունությամբ։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Փաշինյանը հաշվի է առնում, որ կադրային փոքր հնարավորություններ ունի, հետևաբար նախապատվությունը տալիս է անձնական նվիրվածությանը։ Այն մարդիկ, որոնց մասին շատ է խոսվում, նախընտրական քարոզարշավի ընթացքում բավականաչափ նվիրվածություն են ցուցաբերել վարչապետի պաշտոնակատարին, ուստի այս պարագայում նախապատվությունը տրվում է ոչ թե պրոֆեսիոնալ հատկություններին, այլ այն հանգամանքին, թե տվյալ անձը քաղաքական թիմի անդամ է, թե ոչ»,–ասաց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` Փաշինյանը գուցե կցանկանար որոշակի փոփոխություններ անել և առանցքային դերակատարում տալ նոր դեմքերին, որոնց շուրջ սկանդալային պատմություններ չեն եղել, բայցևայնպես հիմնական չափորոշիչը մնում է անձնական նվիրվածությունը թե՛ քաղաքական թիմին, թե՛ անձամբ վարչապետին, հետևաբար տվյալ պարագայում չի դիտարկվում զուտ մասնագիտական կարողությունների հիմքով ընտրությունը։

Ишхан Сагателян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան

«Որոշ դեպքերում Փաշինյանը գուցե նաև պարտավորություններ ունի ոմանց հանդեպ։ Երբ ընտրությունների ժամանակ գործի են դրվում մեծ գումարներ, մեծ ազդեցություններ, երբ մարդիկ միջոցներ են ծախսում և ապահովում միջազգային կապեր, նրանք պահանջներ են դնում հետագա կադրային որոշումներ կայացնելու կապակցությամբ։ Չեմ կարծում` լավ կյանքից է, որ երեք տարի հետո էլ Փաշինյանը մանևրում է նույն կադրերի միջև»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի գնահատմամբ` մյուս կողմից էլ կա մրցակցություն հենց իշխող քաղաքական թիմի ներսում, մարդիկ շատ արագ կարողացան տիրապետել ապարատային ինտրիգների, խարդավանքների արվեստին։ Ըստ նրա` իշխանությունը մոտ է մեծ գումարներին, ազդեցության լծակներին, հետևաբար սուր մրցակցությունը պայմանավորված է նաև այս հանգամանքով, և երբ մամուլում գրում են, որ սրված են կոնկրետ անձանց հարաբերությունները, ապա դա, քաղտեխնոլոգի համոզմամբ, հենց ապարատային մրցակցության դրսևորումների հետևանք է։

Հիշեցնենք` օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին ևս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ և անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել): Մի խոսքով` չի գտնվել դեռ այն թեկնածուն, որի շուրջ սիրով կհամախմբվեն: Բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ Նիկոլ Փաշինյանը կգա և կհանդիպի իրենց:

Լրահոս
0