ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Champions Chess Tour» շարքի «Goldmoney Asian Rapid» շախմատային առցանց մրցաշարում հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարկել Facebook–ի իր էջում։
«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,–լուսանկարներին կից գրել է նա։
Արոնյանի ընկերուհին` Անիտա Այվազյանն էլ իր և Արոնյանի լուսանկարն է հրապարակել և գրել, որ անչափ հուզված է Արոնյանի հաղթանակից։
«Ուզում եմ մեկ առ մեկ գրկել նրանց, որոնք հետևում էին, ուժ էին տալիս ու դրական էներգիա ուղարկում մեզ: Սա բոլորիս հաղթանակն է: Ի դեպ, այսօր նաև Լևոնի հայրիկի ծննդյան օրն է, ու Լևոնը նրան հրաշալի նվեր արեց: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ մեր կողքին եք»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Արոնյանը հաղթող է ճանաչվել երեկ` հուլիսի 4-ին։ Մրցանակային ֆոնդը 100 000 դոլար է, որից 30 000-ը բաժին է հասել հայ շախմատիստին։