ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ»,- նշված է շնորհավորական ուղերձում։
Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար։
Փաշինյանն ընդգծել է՝ խոսքը թե երկկողմ ձևաչափով, թե միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության մասին է:
Լուկաշենկոն հանձնարարել է ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը
Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։
Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երկրի Անկախության օրվա առիթով այսօր շնորհավորել էրր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։