00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շաքարավազը, ձեթն ու ալյուրն էժանացել են. ինչ պատճառներ ու հետևանքներ է թաքցնում բարի լուրը

© Sputnik / Алексей МальгавкоПокупатель у прилавка с крупами в супермаркете
Покупатель у прилавка с крупами в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
Ճիշտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 2-ին, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ասել էր, որ թեև շաքարավազի շուկան կայունացել է, բայց գինը չի նվազել, իսկ կարագի շուկայում 2 ամիս հետո անգամ նոր թանկացում էր կանխատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները Հայաստանում սկսել են նվազել:Նման եզրակացության են հանգել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում՝ դիտարկելով այս ապրանքատեսակների վերջին մեկ տարվա գները՝ 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիս:

Упаковки с черным чаем в гипермаркете - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Գնաճը զարգանում է. ԿԲ–ը դարձյալ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կատարված մոնիթորինգի համաձայն` մեկ տարի շարունակ ներքին շուկայում թանկացող այս ապրանքների գները վերջին շաբաթների ընթացքում որոշակի նվազել են:

Ըստ ՏՄՊՊՀ–ի հրապարակած տվյալների` ռուսական արտադրության արևածաղկի ձեթի 1 լիտրը 2020թ-ի հունիսին Հայաստանում արժեցել է 800 դրամ: Հետո պարբերաբար գինն աճել է՝ 2021թ-ի մայիսին հասնելով 1330 դրամի, իսկ հունիսի վերջին նվազել է մինչև 1190 դրամ:

Ալյուրի 1 կգ-ը 2020թ-ի հունիսին եղել է 280դրամ, 2021-ի մայիսին՝ 315, հունիսին՝ 290 դրամ:

Շաքարավազի գինը նույն ժամանակահատվածում 255 դրամից հասել է 385-ի, ապա նվազել մինչև 370: 

2022թ–ին գնաճն ավելի ցածր կլինի, քան այս տարի. ԿԲ նախագահ

Նորզելանդական կարագն անցյալ տարվա հունիսից մինչև այս տարվա մայիս ամիսը  թանկացել է շուրջ 20 տոկոսով՝ 3700 դրամից հասնելով 4410-ի: Իսկ հունիս ամսվա ընթացքում նվազել է՝ հունիսի վերջին հասնելով 4380 դրամի:

Ի դեպ, ՏՄՊՊՀ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սրանք զուտ մոնիթորինգի տվյալներ են: Գնանկման պատճառների մասին վերլուծությունը կարվի ավելի ուշ:

Փոխարենը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչը կարող էր արգելակել թանկացման մեկ տարվա ընթացքն ու նույնիսկ գների որոշակի անկման պատճառ դառնալ:

Տնտեսագետն արձանագրեց՝ վերջին շրջանում միջազգային շուկայում նույնպես շաքարավազի ու մի շարք այլ ապրանքների գնանկում նկատվում է: Բայց հայաստանյան գնանկմանն ավելի շատ նպաստել է դրամի վերջին շրջանի արժևորումը: Դե, իսկ դրամի արժևորում էլ Կենտրոնական բանկի կատարած դոլարային ներարկումների ու որոշ չափով նաև անցյալ տարվա համեմատ վերականգնված արտարժութային տրանսֆերտների Հայաստան գալու արդյունքն է:

«ԿԲ-ն իր առջև խնդիր է դրել 4% գնաճ ապահովել և ամեն ինչ անելու է, որ դա ի կատար ածվի՝ անկախ նրանից, թե դրանից մեր տնտեսությունը, արտադրողները, բանկային համակարգը կշահեն, թե ոչ: Դրա համար ԿԲ-ն ամեն ինչ անելու է, որ դրամի այս արժևորումը որքան հնարավոր է` երկար պահպանվի»,- ասաց Պարսյանը:

Տնտեսագետը նկատում է, որ 2020թ-ից սկսած` ԿԲ-ն պարբերաբար դոլար է բաց թողել ֆինանսական շուկա՝ դրամի փոխարժեքը պահպանելու ու նույնիսկ բարձրացնելու համար, և դրանից տուժում են ավելի շատ արտահանողները:

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». Կառլեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

«Նրանք պայմանագրեր էին կնքել, հաշիվներ էին կազմել 520 դրամի հաշվարկով, և մի քանի օրվա ընթացքում դոլարը դարձավ 490:  1 դոլարի մեջ նրանք 30 դրամի կորուստ ունեցան: Դա ԿԲ-ին առհասարակ չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է միայն, որ այս տարին 4% գնաճով փակեն: Բայց դրանից բիզնեսն է տուժում, հատկապես՝ արտահանող բիզնեսը»,- ասաց նա:

Ի դեպ, հետաքրքրական է, որ ճիշտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 2-ին, երբ վերոհիշյալ ապրանքների գները դեռ չէին սկսել նվազել, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում 2020-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել էր, որ թեև շաքարավազի շուկան կայունացել է, բայց գինը չի նվազել, իսկ կարագի շուկայում, նրա խոսքով, 2 ամիս հետո անգամ նոր թանկացում էր կանխատեսվում։

«Այսօր արդեն Նոր Զելանդիայում ձեռք բերման գինը 4000-ից դարձել է 6000 դոլար (1 տոննայի համար,–խմբ.)»,– ասել էր ՏՄՊՊՀ նախագահը` միաժամանակ, սակայն, հավելելով, որ նույն միջազգային շուկայի կանխատեսումներով` կարագի գները նվազելու են միայն նոյեմբերին։

Թե ինչու ՏՄՊՊՀ նախագահի կանխատեսումը սխալ դուրս եկավ, Սուրեն Պարսյանը մեկնաբանեց նրանով, որ Գեղամ Գևորգյանն այդ հայտարարությունն անելիս չէր էլ պատկերացնում, որ դրամն այդքան կարճ ժամանակահատվածում այդպես արագ կարժևորվի: Այլ կերպ ասած՝ պետական մի մարմինն անտեղյակ է, թե ինչ է անում կամ պատրաստվում անել մյուսը:

 Люди у кассы супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Ինչով է պայմանավորված սննդամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

«Սա նորություն չէ. տարիներ շարունակ ԿԲ-ն հանդես է եկել թելադրողի դիրքերից»,- ասաց Պարսյանը՝ կանխատեսելով, որ ԿԲ-ն առաջիկա մի քանի ամիսներին էլ շարունակելու է ամեն գնով գները «գցելու» իր քաղաքականությունը:

Հիշեցնենք` ս.թ. հունիսի 15 –ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

ԿԲ–ի տվյալներով` 1 դոլարի փոխարժեքն այսօր ՀՀ ֆինանսական շուկայում 490 դրամ է։ Մայիսին այն կազմում էր շուրջ 520.69 դրամ, ապրիլին` 532.14, ինչն այս տարվա համար առավելագույն արժեքն է եղել։

Դոլարի փոխարժեքի կտրուկ ավելացումը սկսվել էր դեռ 2020թ–ի սեպտեմբերից։ Այդ ամսին գրանցված 485.33 դրամ փոխարժեքը դեկտեմբերին հասել էր արդեն 506.98 դրամի։ Դրանից հետո ԿԲ-ն արդեն մի քանի անգամ վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով իսկ կանխելով գնաճային երևույթները:

Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը

Լրահոս
0