00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

Բաժանորդագրվել
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գնաճի հետ կապված տնտեսական իրողություններին, գնաճը զսպելուն միտված գոծողություններին ու Կենտրոնական բանկի կանխատեսումներին։ 

Կառլեն Խաչատրյանի կարծիքով`պատահական չէ, որ Կենտրոնական բանկը վերջին ամիսներին պարբերաբար վերանայում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը կամ կոպիտ ասած` փողի գինը, որովհետև ամեն ամիս ավելի մեծ տեմպով ունենում ենք գնաճային ճնշում։

Кандидат на пост председателя ЦБ Мартин Галстян на заседании Национального собрания (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ

«Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր. երբ երկիրը գտնվում է անկումային փուլում, փողը թանկացնելը տնտեսական զարգացումը խթանելու տեսանկյունից թույլատրելի չէ, սակայն ԿԲ–ին այլ ելք չի մնում, որովհետև սահմանադրորեն այդ կառույցի վրա դրված է գներն ու ֆինանսական համակարգը կայուն պահելու գործառույթը»,– նշեց տնտեսագետը։

Խաչատրյանի դիտարկմամբ` Կենտրոնական բանկը փորձում է իր վրա դրված պարտականությունները կատարել և գնաճը զսպել ու պահել 4 տոկոսի միջակայքում, բայց իր այդ քայլով ուզի, թե չուզի` վնասում է տնտեսական զարգացմանը և, ըստ տնտեսագետի, եթե օբյեկտիվ նայում ենք, ապա ստացում է, որ այդ հիմնարկը կրակն է ընկել կառավարության ձեռքը, որովհետև «կառավարության վարած ապաշնորհ տնտեսական քաղաքականությունը մեր տնտեսությունը բերել է կատաստրոֆիկ վիճակի», ճգնաժամային փուլի, ուստի նման պայմաններում ԿԲ–ն ստիպված է վերաֆինանսավորման տոկոսադրույք բարձրացնել կամ արտարժույթի որոշ քանակ ներարկել շուկա։    

Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը

Տնտեսագետի հավաստմամբ` գնաճի վրա ազդում են ոչ միայն օբյեկտիվ պատճառները` կապված արտաքին շուկաներում առկա գների կամ փոխարժեքի տատանումների հետ, այլև սուբյեկտիվ պատճառները, որոնց թվում Խաչատրյանն առանձնացրեց, օրինակ, որոշ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների միջև ստվերային կամ կարտելային պայմանավորվածություններն ապրանքների գնագոյացման հարցում, ինչը ստեղծում է ոչ մրցակցային մթնոլորտ և իր հերթին նույնպես նպաստում է գնաճին։ Խաչատրյանի համոզմամբ` գնաճի խնդիրը լուծելու համար նախ անհրաժեշտ է քաղաքական կամք և պրոֆեսիոնալներից կազմված կառավարություն, ինչը ցավոք սրտի այսօր չկա։     

Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը

Լրահոս
0