ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Մնացական Եղիազարյանը Շիրակի փողոցում՝ «Գոռ և Իշխան» ավտոլվացման կետի դիմաց, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ավտոլվացման կետի աշխատակիցների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատվ կառավարման կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ սթափ է։
Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։