ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մոտակայքում այսօր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 17:47-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Վարորդը և ուղևորը տեղում մահացել են։
Shamshyan.com-ի-տվյալներով՝ մահացածները հարազատ քույրեր են (68 ու 62 տարեկան)։
Վթարի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբանը