ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։
Աշոտյանի գրառումից տեղեկանում ենք, որ նա գիշերն է վերադարձել Բրյուսելից։
«Առավոտյան ներկայացել եմ Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու»,–գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում ահազանգել է վարչական ռեսուրների օգտագործման և զինվորների ընտրական ուղղորդման մասին։ Նա գրել էր, որ արդեն իսկ տարբեր զորամասերից նման տեղեկատվություն է ստացել։
ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները. խորհրդարան անցած եռյակը չի փոխվել