00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցМиграционный центр в Подмосковье
Миграционный центр в Подмосковье - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Պատվաստման երկու կետերով օրական մոտ 4 հազար օտարերկրացի է անցնում, նրանց թվում են նաև նրանք, ովքեր արդեն հասցրել են վարակվել կորոնվիրուսով և առողջանալ։

Կազմակերպված տեղափոխում երկու բժշկական կետերի մոտ, նվազագույն բյուրոկրատիա, բարյացակամ վերաբերմունք, և ամենակարևորը՝ անվճար։ Թե ինչպես է Ռուսաստանի մայրաքաղաքում սկսվել աշխատանքային ներգաղթյալների պատվաստման արշավը՝ Sputnik-ի հոդվածում։

Ампулы вакцины Гам-Ковид-Вак Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Ռուսաստանը մտադիր է Թուրքիայի հետ համատեղ «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել

Մոսկվայում հունիսի 29-ին սկսվել է կորոնավիրուսի դեմ օտարերկրյա աշխատողներին պատվաստելու ծրագիրը: Մի քանի օր առաջ այդ մասին հանձնարարական էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Օտարերկրյա քաղաքացիների պատվաստման առիթ է հանդիսացել Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի արշավի մեկնարկը: Հունիսի 18-ից մայրաքաղաքի իշխանությունները առևտրի, ծառայությունների և հանրային սննդի ոլորտներում գործող ընկերություններին պարտավորեցրել են պատվաստել աշխատակիցների առնվազն 60%-ին։ Հատուկ միգրանտների համար Մոսկվայում սկսել է գործել պատվաստման երկու խոշոր կետ՝ Սախարովո գյուղի միգրացիոն կենտրոնում և «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում:

Այդ կետերն աշխատում են ամեն օր առավոտյան 8։00-ից մինչև երեկոյան 20։00-ն, առանց ընդմիջման: Ինչպես Sputnik գործակալությանը պատմեց №175 քաղաքային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Անդրեյ Ֆեդորուկը, որը ղեկավարում է «Սադովոդի» պատվաստման կետի աշխատանքը, օտարերկրացիների պատվաստումը վճարովի է, սակայն միգրանտներն իրենք գումար չեն ծախսում:

Ռուսաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի արտադրությունը

«Պատվաստման արժեքը 1300 ռուբի է, դա նոր, միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութն է,-ասաց նա,- ներգաղթյալ աշխատողներին պատվաստելու համար ընկերությունները քաղաքային վարչակազմին են ներկայացնում աշխատակիցների տվյալներով ցուցակներ, մենք պայմանագիր են ստորագրում, քննարկում ենք պատվաստման ամսաթիվը, ժամը և կազմակերպված տեղափոխում ենք միգրանտներին»։

Մոսկովյան ընկերությունները ավտոբուսներով աշխատակիցներին բերում են «Սադովոդ» առևտրի կենտրոնի մոտ․ մեքենաները պատվաստման կետի դարպասներին մոտենում են կես ժամ հստակ ընդմիջումով։ «Սադովոդում» պատվաստման կետը ոչ մեծ վրանային ճամբար է, որի մուտքի մոտ հերթապահում են բուժքույրերն ու ոստիկանությունը։ Պատվաստվել ցանկացողներին ջերմաչափում են։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հետևում են, որ բոլորը դիմակներ կրեն և սոցիալական հեռավորություն պահպանեն։ Այս ամենը հարկավոր է պատվաստումից առաջ վարակման վտանգը նվազագույնի հասցնելու համար։

Մեկ օրում երկու կետում հաջողվում է պատվաստել 4 հազար մարդու։

Медицинский работник производит вакцинацию от кори - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Ռուսաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ «ծամոն» է մշակում

«Հակամարմինների առկայությունը սկզբունքորեն հակացուցում չէ պատվաստման համար»,-ասում է Անդրեյ Ֆեդորչուկը։

Այդ ընթացքում բուժակ Ֆարնդուն Յակուբովը ժամանածներին բացատրում է պատվաաստվելու իմաստը․ հարկավոր է պատվաստվել կորոնավիրուսի նոր հնդկական շտամից պաշտպանվելու համար, որի դեմ նույնպես աշխատում է «Սպուտնիկ Լայթը»։ Որոշ ներգաղթյալների հետ, որոնք ռուսերենին բավակակնաչափ լավ չեն տիրապետում, Ֆարնդունը խոսում է հարազատ տաջիկերենով։ «Ես սովորել եմ Բրյանսկի մարզի բժշկական քոլեջում,-պատմում է նա,-2017թ․-ին, ավարտելուց հետո, տեղափոխվեցի Մոսկվա, սկսեցի աշխատել։ Երբ համավարակը սկսվեց, ամենասկզբից էլ Covid-բրիգադում էի, իսկ հիմա այստեղ եմ աշխատում»։

Աշխատանքային միգրանտների պատվաստման գործընթացն արագացնելու համար, որն առայժմ պիլոտային ռեժիմով է ընթանում, Մոսկվայի իշխանությունները նվազեցրել են պատվաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները պետք է միայն անձնագրային տվյալներ ներկայացնեն։ Մյուս ներգաղթյալները պետք է տեղեկություններ տրամադրեն նաև արտոնագրերի, Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվության կամ բնակության թույլտվության մասին։

Պուտինն ասել է, թե որ դեղամիջոցով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ուզբեկստանից եկած Նազիրա Տոշբոլտաևան պատմում է, որ փաստաթղթերը հավաքելն ու պատվաստում ստանալը հեշտ է եղել։ «Ինձ նորմալ եմ զգում»,-ասաց նա։

Նույնպես Ուզբեկստանից ժամանած խոհարար Հուսանբոյ Էրկաբաևը ևս գոհ է գործընթացից։

«Բոլորին եմ խորհուրդ տալիս պատվաստվել։ Պետք է, Covid–ը մինչև հիմա թրև է գալիս,-համոզված է նա,-այստեղ ամեն ինչ արագ եղավ, կարևորը՝ բարեհամբույր են։ Շատ կարևոր է, երբ քեզ ժպիտով են դիմավորում»։

Ի պատասխան՝ բուժքույր Եկատերինա Բորիսովան ասում է․ «Ինչպե՞ս չդիմավորենք։ Նրանք օտար երկրում են, ամեն ինչ բացատրում ենք նրանց։ Ի դեպ, նրանց հետ հեշտ է աշխատել, ամեն մեկին հինգ րոպեում պատվաստում ենք»։

Վրանային ճամբարից դուրս գալիս միգրանտներին սպասում է բուժքույր Օլգան․ նա պատասխանում է պատվաստման վերաբերյալ բոլոր հարցերին և յուրաքանչյուր պացիենտին պարտադիր լավ օր է մաղթում։

Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

«Բժշկության ոլորտում աշխատելիս առհասարակ լավ ես վերաբերվում մարդկանց, բայց մենք սկսել ենք շփվել օտարերկրացիների հետ, և նրանց հանդեպ փորձում ենք էլ ավելի ուշադիր լինել,-ասում է նա,-ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդ պատվաստվի և Covid-ի հետ կապված իրավիճակը կարգավորվի»։

Լրահոս
0