00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտադիր պատվաստմանը կողմ եմ, բայց անձամբ ինձ չփորձեք պարտադրել

© Sputnik / Andranik GhazaryanՊատվաստման հերթ Հյուսիսային պողոտայում
Պատվաստման հերթ Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումների առումով ՀՀ–ն ամենախայտառակ ցուցանիշներից մեկն ունի աշխարհում։ Ճիշտ է, հենց այս օրերին պատվաստվածների թիվը մեզ մոտ գերազանցեց 75 հազարի սահմանը, բայց դա նշանակում է, որ մեր ողջ բնակչության 3 տոկոսն էլ չի պատվաստվել։
Պարտադիր պատվաստմանը կողմ եմ, բայց անձամբ ինձ չփորձե՛ք պարտադրել

Ամենազարմանալին այն է, որ մի քանի օր առաջ ավարտված նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ քչերն արձանագրեցին, որ մեր իշխանությունները պարզապես լիովին տապալել են պատվաստման՝ մի քանի ամիս առաջ սկսված գործընթացը։ Այնինչ, օրինակ, Իսրայելում նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին նման մեղադրանքներ էին ներկայացվում` չնայած այդ երկրում պատվաստվել է բնակչության կեսից ավելին։

Министр здравоохранения Великобритании Мэтт Хэнкок во время брифинга (27 мая 2021). Лондон - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն

Ասում եք՝ հայաստանցիներն ընդդիմանում են պատվաստումներին։ Կներեք, այդ ժամանակ բացատրեք, խնդրեմ, թե ինչպես է պատահել, որ տասնամյակներ շարունակ այլ հիվանդությունների դեմ պատվաստման մակարդակը Հայաստանում ավելի բարձր է, եղել, քան աշխարհի բազմաթիվ, այդ թվում զարգացած երկրներում։ Թվե՞ր։ Ահավասիկ՝ միջազգային կազմակերպությունները վկայում են, որ երեխաների պատվաստման ընդգրկվածությունը մեզ մոտ կազմում է 95 տոկոս, ինչը թույլ է տվել վերահսկողության տակ պահել մի շարք հիվանդություններ։ Ավելի կոնկրետ։ Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանը համարվում է պոլիոմիելիտից ազատ գոտի, իսկ 2007 թվականից մեզ մոտ չի գրանցվել կարմրուկի գրեթե ոչ մի դեպք։ Եվ այս պայմաններում կորոնավիրուսին մատների արանքով ենք նայում, ինչի հետևանքով ավելի ու ավելի հաճախ է հնչում այն հարցը, որն այժմ աշխուժորեն քննարկվում է ողջ աշխարհում. «Իսկ չարժե՞ արդյոք մտածել հարկադիր պատվաստման մասին»։

Այն հայաստանցիներին, որոնք պնդում են, թե սա աննախադեպ երևույթ կլիներ, կուզեի հարցնել՝ իսկ տեղյա՞կ եք արդյոք, որ պարտադիր պատվաստումը մտցվել է դեռ ավելի քան երկու դար առաջ։ Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում 1809 թվականին օրենք ընդունվեց, ըստ որի` ջրծաղիկի դեմ պիտի պատվաստվեին անխտիր բոլոր բնակիչները։ Վարակը տեղի տվեց, և փորձը սկսեցին հերթով ընդօրինակել մյուս նահանգները։ Ճիշտ է, դրան զուգահեռ աճում էր նաև դժգոհությունը՝ ինչպե՞ս թե այս պարտադրանքը հակասում է իմ հիմնարար իրավունքներին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Բայց 1905 թվականին այս վեճին անդրադարձավ ԱՄՆ-ի գերագույն դատարանը՝ իրենց Սահմանադրականը, և եզրակացրեց. «Համընդհանուր շահերից ելնելով՝ կարող են սահմանափակվել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»։

Новые бюллетени на столе председателя избирательной комиссии на участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
«Իսկական» «գելափներն» էլ են սխալվում. ինչու հայերը չեն վստահում սոցիոլոգիական հարցումներին

Համաձայնե՛ք` այս դրույթը որքան օգտակար ու արդարացի է, այնքան էլ անորոշ ու վտանգավոր։ Համընդհանուր շահն իհարկե առաջնային է, և լիովին հավանություն եմ տալիս, օրինակ, ԱՄՆ-ում գործող կանոններին, ըստ որոնց` եթե ձեր երեխան որոշակի հիվանդությունների դեմ պատվաստված չէ, նրան առաջին դասարան պարզապես չեն ընդունի, կասեն. «Գնացե՛ք, տանը կրթեք ձեր երեխային, բայց դպրոցին մոտ չենք թողնի նրան, որովհետև իր բոլոր համադասարանցիներին կվարակի»։ Բայց մյուս կողմից հո հրաշալի հիշում եմ, թե ինչպես էին սովետում ձերբակալում ու նստեցնում այլախոհներին՝ այդ ամենը հիմնավորելով նույն «համընդհանուր շահերով»։

Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստման երկու կետ է բացվել

Բայց բոլոր պարագաներում անպատասխան է մնում սկզբունքային հարցը՝ եթե աշխարհի մոտ 100 երկրներում վաղուց արդեն գործում է տարբեր հիվանդությունների դեմ պարտադիր պատվաստումը, ինչո՞ւ նույնը չի կիրառվում կորոնավիրուսի դեպքում։ Մի շարք պատճառներ կան. նախ` կորոնավիրուսը նոր երևույթ է, իսկ այդ դեպքում նաև պարտադիր պատվաստման արդյունավետությունը հասկանալու չափանիշ չկա՝ ինչի՞ հետ համեմատել։ Երկրորդ` բոլորս շատ լավ գիտենք, որ պարտադրանքը հակառակ արձագանքն է առաջացնում՝ ես ձեր ձեռքին խաղալիք չեմ, չեմ ուզում, ու վե՛րջ։

Группа туристов из России в центре Тбилиси (22 июня 2019). Грузия - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Հնարավոր է՝ անգամ պատվաստված զբոսաշրջիկները Վրաստանում ՊՇՌ թեստ հանձնեն

Նաև առողջապահության մասնագետներն են զգուշացնում՝ ախր բժշկական էթիկան պահանջում է, որ լինի պացիենտի համաձայնությունը։ Վերջապես այսպիսի հանգամանք էլ կա՝ բազմաթիվ երկրներում արդեն վաղուց մարդիկ, այսպես ասած, «իսկական»՝ մահաբեր, ողբերգական հետևանքներով համաճարակ չեն տեսել, ինչի պատճառով շատերի համար ամենամեծ մտավախությունն է ոչ թե բուն հիվանդությունը, այլ դրա հետ կապված կողմնակի էֆեկտները, որոնց մասին ամեն օր են լսում։

Բայց ամենակարևորը, իմ կարծիքով, հետևյալ ֆենոմենն է՝ ըստ սոցիոլոգիական հարցումների` բազմաթիվ երկրներում մարդկանց մեծ մասը համաձայն է՝ այո՛, պատվաստումը պետք է պարտադիր դարձնել։ Բայց հենց որ այդ նույն մարդուն հարցնում են՝ իսկ եթե ձեզ պարտադրեն, կընդունե՞ք, կտրուկ պատասխանում է՝ ո՛չ, անձամբ իմ նկատմամբ պարտադրանք թույլ չեմ տա։ Ի՞նչ արած՝ այդպիսին ենք։

Քանի՞ մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Լրահոս
0