00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իսկական» «գելափներն» էլ են սխալվում. ինչու հայերը չեն վստահում սոցիոլոգիական հարցումներին

© Sputnik / Andranik GhazaryanНовые бюллетени на столе председателя избирательной комиссии на участке 29/29 (20 июня 2021). Ариндж
Новые бюллетени на столе председателя избирательной комиссии на участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանցիների վերաբերմունքը սոցիոլոգիայի նկատմամբ միշտ էլ բավական տարօրինակ է եղել։
Ընտրությունների մահացու հարվածը հայաստանյան սոցիոլոգիային

Երբ սոցիոլոգների նախընտրական կանխատեսումները լիովին համընկնում են քվեարկությունից հետո հրապարակված պաշտոնական թվերի հետ, մենք սովորաբար ի՞նչ ենք ասում։ Շատ ճիշտ եք. «Դե, պարզ է, իշխանությունները մեզ նախօրոք պատրաստել են այն արդյունքներին, որոնք իրենք մտադիր էին վերջում հրամցնել հանրությանը»։ Ու սոցիոլոգներին չէինք հավատում։ Իսկ երբ այդ նույն մասնագետների նախընտրական տվյալները վերջում տարբերվում են պաշտոնական արդյունքներից, ինչպես Արայի լեռն ու Որոտանի կիրճը, ի՞նչ ենք ասում։  Էլի միանգամայն ճիշտ եք. «Էս չե՞ք՝  եթե նույնիսկ ճիշտ կանխատեսել չեք կարողանում, բա էլ ձեր գործի անունն ինչ է»։ Համաձայնե՛ք, կիրակնօրյա ընտրությունները հենց այդպիսի արդարացի դժգոհությունների պատկառելի առիթ տվեցին։

Гагик Царукян и Артур Ванецян на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Վրացի ընդդիմադիրների կեցվածքը, կամ ինչպես ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ընկան իրենց իսկ փորած փոսը

​Իսկապես։ «Գելափ» կազմակերպությունը ամեն շաբաթ հրապարակում էր իր հետազոտությունների արդյունքները, և դրանք բավական հավաստի ու տրամաբանական էին թվում. մի ուժի վարկանիշն ընկնում էր, իսկ մրցակիցներինը այնքան բարձրացավ, որ նրանք քվեարկության հենց նախօրեին առաջատար դարձան։ Ու թվում էր, թե հեշտությամբ կհաղթեն և կնշանակեն իրենց վարչապետին։ Հետո տեղի ունեցավ անհավանականը։

Ընտրությունների գիշերը պաշտոնական պատկերը բոլորովին այլ էր՝ այն ուժը, որի վարկանիշը իբր նվազում էր, իրականում երկու անգամ ավելի շատ ձայն հավաքեց և հայտարարեց՝ ինձ իսկի կոալիցիա էլ պետք չի, ինքս կձեւավորեմ նոր կառավարությունը։ Առնվազն որոշ մարդկանց համար սա իսկական շոկ էր։ Նրանք մինչև հիմա էլ չեն կարողանում ուշքի գալ ու շվարած հարցնում են. «Լավ, ինչպե՞ս պատահեց, որ կատարվեց սոցիոլոգների ասածի ճիշտ հակառակը»։

​Հետաքրքիր հարց է, չէ՞։ Ոմանք ասում են. «Բա ի՞նչ էիք սպասում, եթե հարցմանը մասնակցել է ընդամենը հազար քանի հոգի, այն էլ միայն նրանք, ովքեր ֆիքսված հեռախոսներ ունեն»։ Շատ կներեք, մասնագետները վաղուց արդեն եկել են այն եզրակացության, որ հազար քանիսը միանգամայն բավարար թիվ է հանրային կարծիքի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար։ Չե՞ք լսել հայտնի դրույթը՝մեծ ամանի մեջ լցված ապուրի համային հատկանիշների մասին դատելու համար ամենևին պարտադիր չէ ուտել ողջ ապուրը, բավական է մի գդալ փորձեք։

Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը

Իսկ ֆիքսված հեռախոսների հետ կապված դատողությունները ինձ ընդհանրապես անհասկանալի են թվում՝ ի՞նչ նշանակություն ունի, թե որ հեռախոսով են ինձ հարցնում՝ Էդմոնդ Մարուքյանի՞ օգտին ես քվեարկելու, թե՞  Տիգրան  Ուրիխանյանի։ Չէ՞ որ նախօրոք զգուշացրել էի՝ թող շատ էլ չուրախանան այն ուժերն ու գործիչները, որոնց օգտին քվեարկում եմ, քանզի, խոստովանեմ, անկախության 30 տարիների ընթացքում իսկի նմուշի համար չի եղել մի դեպք, երբ իմ նախընտրած կուսակցությունը կամ անհատ թեկնածուն հաղթի։

​Եվ վերջապես ամենատարածված մեղադրանքը հայաստանյան «Գելափի» հասցեին՝ սա բոլորովին էլ այն հայտնի ամերիկյան «Գելափը» չի, սա ուրիշ «Գելափ» է։ Կներե՛ք, ամենևին չեմ պատրաստվում հանդես գալ հայաստանյան «Գելափի» փաստաբանի դերում թեկուզ հենց այն պատճառով, որ այդ կազմակերպության ստեղծման և գործունեության մանրամասներին տեղյակ չեմ։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2021
Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

Փոխարենը թույլ տվեք մի դրվագ պատմել ձեր ասած իսկական «Գելափի» հետ կապված, մանավանդ որ այս տարի լրանում է այդ կազմակերպության հիմնադիր Ջորջ Գելափի ծննդյան 120-ամյակը։ 1936 թվականին նա Միացյալ Նահանգներում հիրավի համազգային ճանաչում նվաճեց, երբ շատ ճիշտ կանխատեսեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Այնուհետև երկու անգամ էլ գուշակեց նույն Ռուզվելտի վերընտրությունը։ Բայց երբ հիացմունքը, որն առաջացնում էին նրա ճշգրիտ կանխատեսումները, հասել էր գագաթնակետին, մոտեցան 1948 թվականի ընտրությունները, որոնց նախօրեին Ջորջ Գելափը հաստատ պնդեց՝ Հարի Թրումենը Ամերիկայի նախագահ չի դառնա։ Իսկ Հարի Թրումենը դարձավ։

​Չգիտեմ, թե ինչպիսի տրամադրություններ են հիմա տիրում մեր հարազատ հայաստանյան «Գելափում», բայց այն ժամանակ՝ անցած դարի 40-ականների վերջերին, Ջորջ Գելափն անձնական ողբերգության նման մի բան ապրեց։ Ամերիկյան 30 առաջատար թերթերի ղեկավարներն անմիջապես խզեցին Գելափի հետ տարիներ առաջ կնքած եկամտաբեր պայմանագրերը։ Պատկերացրեք, թե ինչ ֆինանսական կորուստ էր դա Գելափի համար։ Բայց մտահոգությունն, իհարկե, միայն փողը չէր. մարդու  բարի համբավն էր հայտնվել կասկածի տակ։ Երևի հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել. իսկական գելափներն էլ են սխալվում, թեև դրանից հետո նախագահական մոտ 50 ընտրություն է տեղի ունեցել, և Ջորջ Գելափի ստեղծած Գելափը այլևս ոչ մի անգամ չի սխալվել։

Դժվար է պոկվել վարչապետական աթոռից, կամ կրկին Հայաստանի և Իսրայելի նմանության մասին

​Սակայն ցավալի փաստը մնում է ցավալի փաստ՝ եթե մինչև այժմ էլ հայաստանցիներն առանձնապես հավատ չունեին սոցիոլոգիայի հանդեպ, կիրակնօրյա մեր ընտրություններից հետո վերապահումներն այդ գիտության նկատմամբ կարող են պարզապես ահավոր դառնալ։

Լրահոս
0