00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը

© Sputnik / David GalstyanСарсангское водохранилище
Сарсангское водохранилище - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը փոխել Քարվաճառի շրջանում սկիզբ առնող գետերի հունը։ Կասկած չկա, որ ադրբեջանական հիդրոինժեներներին դեռևս մի քանի տարի առաջ է հանձնարարվել համապատասխան նախագծեր մշակել։

Նախորդ շաբաթ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեծ քանակությամբ տեխնիկա են կենտրոնացրել Թարթառ գետի մոտ՝ Քարվաճառի շրջանում, որը պատերազմի հետևանքով անցել է Բաքվի վերահսկողության տակ: Որոշ լրագրողներ և փորձագետներ ենթադրում են, որ ադրբեջանցիները պատրաստվում են փոխել գետի հունը, որպեսզի չորացնեն Սարսանգի ջրամբարը, որը խոշորագույնն է Լեռնային Ղարաբաղում: Որքանո՞վ են արդարացված նման մտավախությունները։

Попавший под обстрел Собор Сурб Казанчецоц в Шуши - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ

Նախքան սպառնալիքի մասշտաբն ու դրա հավանականությունը գնահատելը հարկ է հիշեցնել Սարսանգի ջրամբարի նշանակությունն ու պատմությունը: Այն կառուցվել է 1976 թ․-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի տարածքում։ Մինչև 560 միլիոն խորանարդ մետր ջուր տեղավորող ջրամբարը ծառայել է ոչ միայն ոռոգման համար։ Պատվարի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանն այսօր ապահովում է Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 60 տոկոսը:

Այն տարիներին, երբ Արցախը դեռ Բաքվի իշխանության տակ էր, ջրամբարը Ադրբեջանի կարիքներն էր հոգում։ Սարսանգի ջրերով 128 հազար հեկտար տարածք էր ոռոգվում, որից միայն 15 հազարն էր բաժին ընկում Ղարաբաղին։ Մնացած ջրերն օգտագործվում էին Ադրբեջանի վեց շրջանների (Թարթառ, Բարդա, Աղդամ, Գորանբոյ, Եվլախ, Աղջաբեդ) հողերի ոռոգման համար։

Իրավիճակը փոխվեց Արցախյան առաջին պատերազմից հետո։ Չճանաչված հանրապետության իշխանությունները համարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիդրոռեսուրսների օգտագործման առաջնայնության լիարժեք իրավունք ունեն: Սարսանգի ջրամբարից դեպի Ադրբեջան բաց թողնվող ջրի ծավալները զգալիորեն նվազեցին։ Ադրբեջանի սահմանամերձ շրջանները լրջորեն տուժեցին դրանից։

Եթե Ադրբեջանը վտանգի Սևանի ջրային պաշարները, թիրախում կհայտնվի ողջ տարածաշրջանը. Զարաֆյան

Խնդրի մարդասիրական կողմը գնահատելով՝ ԼՂՀ իշխանությունները դեռևս 2013թ․-ին Ադրբեջանին պաշտոնապես առաջարկեցին քննարկել ջրամբարի ջրերի հնարավոր համատեղ օգտագործման հարցը։ Բաքուն ոչ միայն չսեղմեց մեկնված ձեռքը, այլև չնկատեց այն, ինչն այն ժամանակ հարուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի զարմանքը։

Բաքվում հավանաբար կարծում էին, որ եթե համաձայնեն Ստեփանակերտի հետ երկխոսության մեջ մտնել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման հարցի շուրջ, դրանով իսկ անուղղակիորեն կճանաչեն Ստեփանակերտի վարչակազմի լեգիտիմությունը։ Մինչդեռ ԼՂՀ իշխանություններն առաջարկում էին հարցը դիտարկել բացառապես մարդասիրական և տնտեսական տեսանկյունից՝ խուսափելով դրա քաղաքականացումից։ Չստացվեց։

Мина в Ходжавендском районе - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Պե՞տք են իրականում Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները

Վերադարձնելով Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի նկատմամբ վերահսկողությունը` Ադրբեջանը նորից հիդրոքաղաքական հաղթաթուղթ ստացավ։ Հայտնի է, որ Արցախում օգտագործվող ջրային ռեսուրսների 98 տոկոսն ապահովում են այն գետերը, որոնց ակունքները Քարվաճառում են գտնվում։ Այնտեղից էլ Հայաստանի կողմ են հոսում Արփա և Որոտան գետերը։ Դրանք, ինչպես հայտնի է, Սևանա լիճ են լցվում, որում կենտրոնացած է ՀՀ ջրային ռեսուրսների 80 տոկոսը։ Հիմա կարելի է պատկերացնել, թե որքան խոցելի են դարձել Հայաստանն ու Արցախը Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հետևանքով։

Այժմ վերադառնանք այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը փոխել Քարվաճառի շրջանում սկիզբ առնող գետերի հունը։ Տեսականորեն հնարավոր է։ Կասկած չկա, որ ադրբեջանական հիդրոինժեներներին դեռևս մի քանի տարի առաջ է հանձնարարվել համապատասխան նախագծեր մշակել։ Այլ հարց է` արդյոք տնտեսական ու քաղաքական նպատակահարմարության նկատառումները թույլ կտա՞ն լծվել այդ նախագծերի իրականացմանը։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Թարթառի հունը Արցախից հեռացնելու երկու ճանապարհ կա։ Ավելի հեշտ է ջուրն ուղղել դեպի հարավ՝ դեպի Կուբաթլու: Դրա համար պետք է ջրանցք փորվի, որն անցնի Լաչինի միջանցքով և ապահովի ջրի ելքը դեպի Արաքս գետ։ Դա անելն իրատեսական է։ Բայց այդ դեպքում միակ դրդապատճառը հայերին վնաս հասցնելը կլինի։ Ադրբեջանն այդ նախագծից տնտեսապես ոչինչ չի շահի, քանի որ այն հողերը, որոնց միջով կանցնի ջրանցքը, առանց այդ էլ հարուստ են ջրային ռեսուրսներով։

Ադրբեջանի համար թերևս ավելի օգտակար կլիներ Թարթառի հունը փոխել դեպի հյուսիս, Մռավի լեռնաշղթայով դեպի արևելք՝ Գյանջա։ Այդ շրջանները ոռոգման ջրի կարիք ավելի շատ ունեն։ Բայց այստեղ հարցը սովորական ջրանցքով չես լուծի։ Հզոր ինժեներական կառույցներ ու բազմաթիվ թունելներ են պետք։

Озеро Сев Лич с вершины Мец Ишханасар - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը

Նախագիծը չափազանց թանկ կլինի։ Ի լրումն մնացած ամեն ինչի, պետք է նաև հաշվի առնել, որ Սարսանգի ջրամբարը չորացնելով` Ադրբեջանը ջրային ռեսուրսներից կզրկի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, այլև բուն Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչներին։ Կասկածում եմ, որ վերջիններիս կերջանկացնի այն միտքը, որ իրենց ջուրն ուզում են ուղղել դեպի Գյանջա կամ Կուբաթլու։

Հաշվի առնելով այդ հանգամանքները` համարձակվում եմ ենթադրել, որ Բաքուն առայժմ չի պատրաստվում շտապել գետերի հունի փոփոխություն ենթադրող նախագծեր իրականացնել։ Թարթառի ափերի մոտ ծանր տեխնիկայի կուտակումն ամենայն հավանականությամբ այլ նպատակներ ունի։ Բայց եթե Ադրբեջանն այսօր գետերի հունը փոխելու ռեսուրսներ չունի, բնավ չի նշանակում, որ Բաքուն չի կարող իր ձեռքում հայտնված հաղթաթուղթն օգտագործելու այլ միջոցներ գտնել։

Ջրային ռեսուրսների վերահսկողությունն ամեն դեպքում քաղաքական ճնշման գործիք կդառնա։ Դրա համար բավական կլինի Քելբաջարում ոչ մեծ ջրամբարի կառուցումը։ 250 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբարն ադրբեջանցիներին թույլ կտա փակել Արցախի Մարտակերտի շրջանի ջրամատակարարումը, երբ խելքներին փչի։ Բաքվում չեն թաքցնում, որ պատրաստվում են դիմել տարրական շանտաժի քաղաքականությանը։

Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը մայիսի սկզբին իր Telegram-ալիքում գրել էր․ «Բավական կլինի ընդամենը Քելբաջարի շրջանում հարկավոր ենթակառուցվածքներ կառուցել և անջատիչ ունենալ։ Դրանից հետո կմնա հայերին ասել․ «Քաղաքացիություն չընդունեք՝ ջուրը կանջատենք»»։ Անկեղծ է։

Тартарское ущелье в Карвачаре - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը

Բաքվում, ինչպես երևում է, չեն պատրաստվում դրանով սահմանափակվել։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ «հիդրոճնշումից սկսելով` Ադրբեջանը միանգամայն կարող է հասնել նաև հիդրոտեռորի»։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որը նաև ջրային անվտանգության ոլորտի փորձագետ է (նա «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» մենագրության հեղինակն է), միանգամայն հնարավոր է համարում, որ «Ադրբեջանը կփորձի թունավորել պատերազմի հետևանքով իր տարածքում հայտնված գետերի ակունքները»:

Նախարարը խնդրի լուծման միակ տարբերակը համարում է Թարթառ, Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների շրջանում միջազգային դիտորդների տեղակայումը։ Հարցը բազմիցս բարձրացրել են ԼՂՀ իշխանությունները։ Մայիսի սկզբին Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ կապված Արցախի ջրային անվտանգության սպառնալիքի հետ: Նախարարը ԵԱՀԿ-ին կոչ է արել քննարկել միջազգային մշտադիտարկման ձևաչափը Քարվաճառի շրջանից դեպի Հայաստան և Արցախ հոսող գետերի վերահսկողության համար:

Արցախի կառավարությունը գիտակցում է, թե ինչ լրջության վտանգների առաջ կարող է կանգնել, եթե Ադրբեջանը գործի գցի ջրային շանտաժի մեխանիզմը։ Հենց այս թեմային էր նվիրված հունիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը։ Բայց Արցախի իշխանությունները հազիվ թե կարողանան միայնակ դիմակայել սպասվող մարտահրավերներին։ Եթե միջազգային հանրությունը իսկապես մտադիր է հետևողական լինել 2010թ.-ի հունիսի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած «Անվտանգ և մաքուր ջրի իրավունքի մասին» բանաձևի պահանջների իրականացման հարցում, ապա Արցախի ժողովուրդը մենակ չի մնա։

Լրահոս
0