00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. բժիշկները բաց նամակ փոխանցեցին ՀՔԾ պետին

© Sputnik / Asatur YesayantsԲողոքի ակցիա
Բողոքի ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվել
Սպիտակ խալաթներով ակցիան այսօր էլ ՀՔԾ-ի մոտ էր անցկացվում, բժիշկները դատախազությունից և ՄԻՊ-ից դեռևս պատասխան չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի առողջական վիճակում վատթարացում կա։ Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ՝ ի պաշտպանություն պրոֆեսորի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնեց բժիշկներից մեկը։

«Շաքարը չի իջնում, գլյուկոզան նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում։ Որքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու օրգանիզմն ունի իր օրենքները, ու ոչ ոք դրա դեմ ոչինչ չի կարող անել»,- հայտնեց նա։

Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից և Մարդու իրավունքների պաշտպանից դեռևս պատասխան չեն ստացել։ Բայց իրենք սպիտակ խալաթներով այս ակցիայի արդյունքում ոչ թե պարզապես պատասխան են ակնկալում, այլ որ իրենց խոսքը տեղ հասնի, ու պրոֆեսորը գործընկերների կողքին՝ ազատության մեջ լինի։

«Երաշխավորում ենք, որ նա չի փախչի ոչ մի բանից, երաշխավորում ենք, որ նա չի խանգարի գործընթացին։ Չեմ էլ պատկերացնում, թե էդ առողջական վիճակով ուր պիտի գնա, որ նկուղում պիտի թաքնվի կամ ինչի համար»,- նշեց բժիշկը։

Նշենք, որ այսօր` աշխատանքային օրվա ավարտին, մի քանի տասնյակ բժիշկներ սպիտակ համազգեստներով ակցիա էին անցկացնում ՀՔԾ-ի մոտ` ի պաշպանություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։ Բժիշկները պահանջում են, որ փոխվի պրոֆեսորի խափանման միջոց կալանավորումը, և Չարչյանն ազատության մեջ լինի։

Բժիշկները նաև բաց նամակ փոխանցեցին ՀՔԾ պետին։

«Մենք վերջին ճիգերն ենք գործադրում՝ կատարելու մեր նվիրական գործը՝ սրտով, սիրով ու հոգով բուժել հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ։ Բայց մեր ուժերը լքում են մեզ։ Հիվանդության դեմ պայքարում մենք չենք ուզում պարտվել, մենք չենք կարող պարտվել, պարոն Խաչատրյան, խնդրում, հորդորում, պահանջում ենք, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ, որ հիվանդության մեջ հաղթողը լինենք մենք»,- ասված է նամակում։

Адвокат Эрик Алексанян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը

Նամակում նշված է, որ պրոֆեսոր Չարչյանի կալանավորման վերաբերյալ բժշկական հանրությանն են դիմում ու իրենց զորակցությունը հայտնում արտասահմանի գործընկերները, այն հիվանդները, որոնց փրկել է հայտնի վնասվածքաբանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Լրահոս
0