00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա բացարձակ սուտ է». Արմեն Չարչյանի պաշտպանը պատասխանել է դատախազությանը

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Эрик Алексанян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн
Адвокат Эрик Алексанян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
Պաշտպանի խոսքով` դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցես է։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բուժկենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ծանոթացել է դատախազության պարզաբանմանը ու ժպիտով ընդունել այն։

Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դատախազության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է հետևյալը` պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում:

«Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազությունը ընդունեց այն փաստը, որ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը որպես անհայտ աղբյուր չի կարող օրինական առիթ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն հորդորում ենք դատախազությանը չստել հասարակությանը թե իբր տվյալ դեպքում քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Դա բացարձակ սուտ է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նրա խոսքով` այն բանից հետո, երբ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածվել է հայտնի ձայնագրությունը, ապա դրանից անմիջապես հետո մինչ դատախազի կողմից քննիչին հանձնարարություն ուղարկելը նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատուն զեկուցագիր է ներկայացրել ՀՔԾ պետի անվամբ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով կատարված հրապարակման մասով, որից անմիջապես հետո էլ կայացվել է «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշումը, որում բառացի նշված է հետևյալը. «2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված Հայաստան դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»։

«Ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները, քանզի նկատեցիք, որ ոչ մի տեղ «վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերում» կամ «ստուգողական գործողությունների արդյունքում» ձևակերպումներ տրված չեն: Այո, պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ իսկապես նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշված իրադարձության վերաբերյալ հրապարակումը, սակայն հարցը գիտեք ինչումն է, մինչ այդ հանձնարարությունը ուղարկելը քննիչն արդեն իսկ անհայտ աղբյուրի հիման վրա հարուցել էր քրեական գործը»,– գրել է Ալեքսանյանը։

Ըստ պաշտպանի` դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցես է։

Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
«Նստվածքը մնացել է». հրապարակվել է Չարչյանի հանդիպման ամբողջական ձայնագրությունը

«Հարգելի դատախազության գործընկերներ, երբեմն սխալը ընդունելը իրոք արժանի է հարգանքի, Դուք գիտեք, որ այս ամենը հանգեցնելու է պարոն Չարչյանի արդարացմանը»,– եզրափակել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։  Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք նաև, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Լրահոս
0