00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ եկամուտնե՞ր, թե՞ նոր թակարդ գյուղացու համար․ ինչ կտա արտադրական կանեփը

© AP Photo / Gerald HerbertКонопля
Конопля - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Բաժանորդագրվել
Շաբաթներ առաջ ԱԺ-ն ընդունեց արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը թույլատրող օրինագիծը: Թեպետ մինչ կանեփի աճեցում սկսելը դեռ անցնելու ճանապարհ կա, բայց այս հարցում արդեն բանավեճ էլ կա։

Ի՞նչ կտա արտադրական կանեփը Հայաստանին․ կառավարության կարծիքով՝ կօգնի մեղմել կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, զարգացնել գյուղատնտեսությունը։ Արտադրական կանեփը չի կարող օգտագործվել որպես թմրանյութ. այն չունի հոգեմետ ազդեցություն։ Փոխարենը բարձրարժեք այս մշակաբույսն աշխարհի տարբեր երկրներում տնտեսվարողներին կլորիկ շահույթներ է բերում։ Կլորիկ շահույթի միտքը գրավիչ է նաև մեր երկրում, ու թվում է, թե ամեն ինչ պետք է լավ լիներ, բոլորը՝ գոհ, բայց արի ու տես, որ արտադրական կանեփի մշակումն իր հետ մի շարք մտահոգություններ է բերում։

Ի՞նչ է առաջարկում պետությունը

Դեռ այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունն ընդունեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը»։ Դրանով նախատեսված էր գյուղատնտեսության զարգացման համար ներդնել բարձրարժեք մշակաբույսեր, որոնցից մեկն էլ արտադրական կանեփն է։ Այն այսօր բավականին մեծ պահանջարկ ու բարձր արժեք ունի:

Борьба с незаконным оборотом наркотических средств вблизи государственной границы РА - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Կառավարությունը կանաչ լույս է վառում արդյունաբերական կանեփ աճեցնողների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն ընդգծում է՝ սա որևէ կապ չունի հոգեներգործուն կանեփի հետ, որովհետև ըստ օրենքի՝ մեր երկրում թույլատրվելու է տետրահիդրոկանաբինոլի (THC) մինչև 0,3 տոկոս պարունակությամբ կանեփի մշակությունը։

Ընդ որում, օրենքով կանեփի աճեցումը բաց գրունտում չի արվելու, այլ միայն ջերմատներում։ Այս պահանջը երկու նպատակ ունի՝ մի կողմից ավելացվում է բույսի բերքատվությունը, այսինքն՝ տարվա ընթացքում հնարավոր է մինչև չորս անգամ բերք ստանալ, մյուս կողմից էլ` անվտանգությունն ու վերահսկողությունը։ Ջերմատները վերահսկելն ավելի հեշտ է։ Կանեփն էլ աճեցվելու է ոչ թե սերմից, այլ կտրոններից՝ կրկին կանխելու համար այլ տեսակի կանեփի աճեցումը։ Կտրոնները լինելու են ֆեմինիզացված, արական բույս չի լինելու խաչասերում թույլ չտալու համար։

Թեպետ արտադրական կանեփը մի քանի նպատակներով է օգտագործվում, օրինակ՝ մանրաթելի, սննդի մեջ օգտագործվող յուղի ստացման համար և այլն, բայց մեր երկրում առայժմ բացառապես մշակվելու են կանեփի այն տեսակները, որոնցից ստանում են կանաբիդոլի յուղ (CBD oil): Լայնորեն կիրառվում է կոսմետիկ արտադրության, նաև բժշկության ոլորտում։

«Այն ստանում են ծաղկագլխիկներից և կանաչ զանգվածից։ Արտադրական կանեփը համարվում է անթափոն մշակաբույս, այն մնացորդը, որ վերամշակումից հետո կմնա, հնարավոր է ենթարկել երկրորդական վերամշակման և ստանալ բրիկետների տեսքով վառելանյութ։ Նայած, թե ներդրողը ինչպիսի ծրագիր կներկայացնի և ինչպես կկազմակերպի գործընթացը»,- պարզաբանում է նախարարության ներկայացուցիչը։

Այս պահին, օրինակ, մանրաթելի ստացման համար նախատեսված կանեփի աճեցումը մեր երկրում հնարավոր չէ, որովհետև կանեփի այդ տեսակը բաց հողում է մշակվում, իսկ օրենքի պահանջը ջերմատունն է։ Վարսիկ Մարտիրոսյանն ասում է՝ հետագան ցույց կտա, թե արտադրության ինչպիսի ճյուղ մեզ մոտ կզարգանա և ինչի կարիք կլինի։ Առաջին փուլում պետությունը ռիսկերն է կանխում։

Անհրաժեշտ են այնպիսի մեխանիզմներ, որ բացառվի կանեփի հանցավոր շրջանառությունը

Նախատեսվում է խիստ վերահսկողություն սահմանվել. պարբերաբար նմուշառումներ և լաբորատոր փորձարկումներ են արվելու, և եթե պարզվի, որ արտադրական կանեփի տեսակ չէ, այն կխոտանվի։ Նախարարության ներկայացուցիչը պնդում է՝ այս գործում յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ մշակվում է։ Խիստ պահանջներ են գործելու նաև լիցենզիաների տրամադրման հարցում։ Նախատեսվում է լիցենզիայի  մի քանի տեսակ՝ արտադրության, վերամշակման, նաև ներմուծման,  արտահանման և մեծածախ առևտրի համար։ Ամբողջ գործընթացի համար երեք տեսակի լիցենզիան կարող է մեկ անձը ստանալ, կարող են նաև տարբեր մարդիկ լինել։ Ամեն դեպքում՝ խիստ պահանջներ են սահմանված նույնիսկ սովորական աշխատողների համար։ Կանեփի հետ գործ ունենալ ամեն մեկին չի թույլատրվելու։ Այս ամենի հետ միասին՝ լիցենզիաների տրամադրումը քվոտավորված է լինելու, այսինքն՝ սահմանափակ թվով լիցենզիաներ են տրամադրվելու։

Վարսիկ Մարտիրոսյանն ասում է՝ շուկայում մրցունակ լինելու համար խնդիրն առավելագույն քանակի և լավագույն որակի արտադրանք ստանալն է։ Նա նշում է, որ գյուղատնտեսությունը ոչ թե տեսական, այլ պրակտիկ գործ է, իսկ մեր երկրում պրակտիկ փորձ դեռ չկա։ Ստացվում է՝ Հայաստանում արտադրական կանեփի մշակությունը սկսելուն զուգահեռ նաև պրակտիկ տվյալներ կհավաքվեն։

Գյուղացին «քաշվելու» է

Ֆերմեր Հարություն Մնացականյանը տարիներ շարունակ բավականին ակտիվ արձագանքում է գյուղատնտեսության ոլորտում կատարվող փոփոխություններին, նորամուծություններին, հնարավոր ռիսկը զգալով՝ անմիջապես բարձրաձայնում։ Արդեն ամիսներ շարունակ Հարությունը խոսում է արտադրական կանեփի ռիսկերի մասին։ Վստահ է՝ գյուղատնտեսության վրա կանեփի մշակությունը 0, 0002-ական դրական ազդեցություն է ունենալու, եթե ունենա։ Քանի որ օրենքի պահանջն է ջերմատներում կանեփի մշակությունը, ապա ստացվում է՝ դա «կոնկրետ մի քանի հոգու գործ է լինելու», մի քանիսը գերշահույթ են ստանալու, իսկ սովորական գյուղացին ու ֆերմերը «քաշվելու են»։ Մեկնաբանում է՝ հիդրոպոնիկ ջերմատան համար 1 միլիոն դոլարի ներդրում է պետք, սովորական ջերմատան համար՝ մոտ 700 հազար։ Այս մեծ գումարները հուշում են, որ ամեն մեկը չի կարողանալու իրեն նման ներդրում թույլ տալ։ Հարությունը վստահ է՝ սա դառնալու է իսկական ծուղակ գյուղացու համար։

Борьба с незаконным оборотом наркотических средств вблизи государственной границы РА - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2021
Շատ գործարարներ են դիմել. կանեփ աճեցնելու հեռանկարը Հայաստանում ոգևորություն է առաջացրել

«Կտրոնները ներկրելու են, թանկ գնով վաճառելու են գյուղացուն, գյուղացին գնելու է, որովհետև կարծում է, որ միլիոններ է աշխատելու, դրանից հետո գյուղացու մշակածը ներմուծողն արտահանելու համար ձեռք է բերելու ոչ թանկ գնով (ներմուծման, արտահանման լիցենզիան միասնական է)։ Արդյունքում գյուղացին է տուժելու. այլընտրանքը մեծ չէ, արտահանողն ինքն է գինը թելադրելու»,-վստահ է Հարությունը։

Խնդիր է նաև փորձի ու ուսումնասիրության բացակայությունը։ Այսպես գյուղացիներին գայթակղում են միլիոններ աշխատելու մտքով ու ներքաշում անորոշության մեջ։

«Նման որոշում կայացնելու համար կառավարությունը պարտավոր էր ուսումնասիրություններ կատարել, փորձարկումներ անել, արդյունքները համադրել միջազգային՝ տվյալ ոլորտում ստացվող արդյունքների հետ, հասկանալ՝ ստացված արտադրանքն արդյոք մրցունակ է լինելու»,- նշում է Հարությունը։

Ասում է՝ կառավարությունն օրինակ է բերում եվրոպական երկրներում կանեփի մշակության ու կանաբիդոլի յուղի արտադրության փորձն ու տվյալները։ Սակայն նույն Գերմանիայում մեկ հեկտարից ստանում են 15 տոննա ցորեն, իսկ Հայաստանի անջրդի հողերում՝ 2 տոննա։ Արդյունքում նաև մեզ մոտ ցորենի ինքնարժեքը շատ բարձր է, Գերմանիայում՝ շատ ցածր: Մեզ մոտ արտադրանքի ինքնարժեքի վրա տարբեր գործոններ են ազդում։ Եթե խոսում ենք ջերմատների մասին, պետք է նկատի ունենանք, որ մեզ մոտ գազը բավականին թանկ արժե, հետևաբար, ջերմատան ջեռուցումն էժան չի լինելու։

Շտապ քննարկում եք. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտադրական կանեփի վերաբերյալ օրինագիծը

Եվրոպական կամ այլ երկրների հետ ոտք մեկնելու ու մրցունակ լինելու համար որակն էլ պետք է համապատասխան լինի։

Հարությունը նշում է` մեր երկրում անգամ խնձորը չենք կարողանում միջազգային ստանդարտներին համապատասխան աճեցնել, ուր մնաց` կանեփը, որի աճեցման մշակույթ առհասարակ չունենք։

Հարությունն ընդգծում է, որ 2018 թվականից կառավարությունն արդեն կանեփի մշակության լոբբինգը սկսել էր, և այս օրինագիծը սպասելի էր։ Նա վստահ է՝ երկու տարի հետո էլ պետությունն ասելու է՝ այսքան ներդրում է արվել, շահութաբերության մակարդակը բարձր չէ, THC-ն էլ թույլատրենք։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը դառնա նարկոթրաֆիկի երկիր։

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ֆերմերը դրա վրա հույս չի դնում։ Ասում է՝ ներկա վիճակում վերահսկողությունը մեր ոստիկանության ուժերից վեր է։

Լրահոս
0