00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը և սպառնացել կրակել լրագրողի վրա. Թաթոյանի արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsАрмянский и азербайджанский посты у Сотка
Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ միջազգային լրատվամիջոցի լրագրողը գտնվել է ՀՀ տարածքում, ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ՝ ՀՀ պետական սահմանի մոտ իսպանացի լրագրողի հետ կատարված միջադեպին:

Պաշտպանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից, սպառնացել են սպանել լրագրողին։

© Photo : Facebook / Arman TatoyanՎերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են սպանել միջազգային լրագրողին․ լրագրողը դիմել է Մարդու իրավունքի պաշտպանին
Ադրբեջանցիները լիցքավորել են զենքերը և սպառնացել կրակել լրագրողի վրա. Թաթոյանի արձագանքը - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Վերին Շորժա գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են սպանել միջազգային լրագրողին․ լրագրողը դիմել է Մարդու իրավունքի պաշտպանին

Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։

Չհասցնելով արձագանքել՝ նկատել է, որ ևս մեկ ադրբեջանական զինված ծառայող սկսել է ավելի ագրեսիվ ու անկանոն վարքագիծ ցուցաբերել և իր վրա է պահել դիպուկահար հրազեն ու սպառնացել է սպանել դիմահար կրակոցով։

Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
ԼՂ ԱԱԾ-ն անդրադարձել է լուրերին, թե ադրբեջանցիներն ուզում են գնել արցախցիների բնակարանները

Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են և պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ:

«Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտել միջազգային լրագրողի աշխատանքը և կանխել նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը»,- եզրահանգում է ՄԻՊ-ը:

Թաթոյանն արձանագրում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի երկրի ներսն ընկած տարածքում, կոնկրետ այն վայրում, որտեղ մոտ 600 մետրի տարբերությամբ տեղակայված են հայկական ու ադրբեջանական զինված ուժերը։ Այսինքն՝ լրագրողը գտնվել է ՀՀ տարածքում, ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:

9 ադրբեջանցի զինվոր գողացել ու մորթել են Վերին Շորժայի հովվի կովը. ՀՀ ՄԻՊ

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Լրագրողական կազմակերպությունը դատապարտել էր  լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը:

Լրահոս
0