00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը

© Sputnik / Aram NersesyanТатул Манасерян
Татул Манасерян - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Բաժանորդագրվել
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, որով ևս վեց ամիս ժամկետով երկարաձգվել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
Մանասերյան. «Թուրքական ապրանքներն արգելելու որոշումն ավելի շատ հետընտրական շոուի է նման»

Թուրքական ապրանքների արգելանքը երկարաձգելու` կառավարության որոշումն ավելի շատ նման է հետընտրական շոուի, որովհետև լուրջ կառավարությունը պետք է որոշումն ընդունելիս նաև ցույց տա հայրենակիցներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, թե կոնկրետ ինչ քայլեր է արել, որպեսզի այն մարդիկ, որոնք ներմուծում էին, անգործ չմնան, ցույց տար դիվերսիֆիկացման ուղիները` քաջալերելով մարդկանց, որպեսզի ապրանքներ ներկրեն այլ երկրներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Կառավարությունը պետք է նշեր, թե կոնկրետ ինչ գործողություններ է պլանավորել տեղական արտադրության զարգացումը խթանելու ուղղությամբ։ Պարտադիր չէ, որ ներմուծվող բոլոր ապրանքները փոխարինվեն, սակայն անհրաժեշտ է գոնե ներկայացնել, թե, օրինակ, 800 ներմուծվող ապրանքներից քանիսն է փոխարինվել տեղական ապրանքներով»,– նշեց տնտեսագետը։ 

Մանասերյանի գնահատմամբ` կառավարությունում զգացվում է արհեստավարժ մասնագետների բացակայություն, հետևաբար նա մեծ ակնկալիքներ չունի գործադիր մարմնի գործունեությունից։ Ըստ նրա` անհրաժեշտ է մշակել հստակ մեխանիզմներ, որոնք անպայման պետք է աշխատեն, կառավարությունն ինքը պետք է գնա ձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ, տեսնի, թե նրանք արտադրության ինչ միջոցների, կապիտալ ներդրումների կամ շրջանառու ինչ միջոցների կարիք ունեն, նրանց արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրի կամ իրականացնի համաֆինանսավորում։ 

Сделано в Турции - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Հակաթուրքական էմբարգո. Հայաստանը շահո՞ւմ է, թե՞ կորցնում

Տնտեսագետը հիշեցրեց, որ Հայաստանում թուրքական ապրանքների դեմ էմբարգո կիրառելու նախաձեռնողներից մեկն էլ եղել է ինքը և շեշտեց, որ մեր կառավարությունը տարիներ առաջ խորությամբ չէր գիտակցում, որ թուրքերից ինչ–որ բան գնելու պարագայում այդ գումարը գնում էր հարևան երկրի պետական բյուջե` դառնալով հավելյալ եկամուտ և ուղղվելով նաև զենքի արտադրությանը։ 

«Ես կողմնակից եմ պրոակտիվ քաղաքականությանը, այլ ոչ թե միայն ռեակտիվ քաղաքականությանը։ Այո, պետք է արգելել, ընդհանրապես պետք է զգոն լինել թուրքերի հետ առևտրից։ Եթե Հայաստանում հայտնվում է որևէ ապրանք Ադրբեջանի դրոշով, ապա դա խոսում է պետության չգոյության մասին, մաքսային մարմինների անգործության մասին»,– նշեց տնհտեսագետը։

ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով

Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասել է, որ նախորդ որոշման վեցամսյա ժամկետը լրանում է հուլիսի մեկին, ինչը նշանակում է, որ կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսի ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառում ունեցող ապրանքների ներմուծումը ՀՀ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Վրաստանի սահմանի բացումը չի նշանակում թուրքական ապրանքների ներկրում. ՊԵԿ նախագահ

Լրահոս
0