00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացի ընդդիմադիրների կեցվածքը, կամ ինչպես ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն ընկան իրենց իսկ փորած փոսը

© Aram NersesyanГагик Царукян и Артур Ванецян на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн
Гагик Царукян и Артур Ванецян на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Կիրակնօրյա ընտրությունները դեռ պետք է մարսել, ինչն ինքնին կարող է բավական դժվար լինել հանրության առնվազն մի մասի համար։
Ընտրություններն անցան, բայց գրեթե ոչինչ չփոխվեց

Սակայն հոգ չէ, որովհետև ինչ-ինչ, բայց գոնե այս գործում (տարբեր տեսակի վիճահարույց ընտրությունները մարսելու) անկախության 30 տարիներին ահագին հմտացել ենք. ամեն ինչ էլ ի վերջո մարսում ենք։

Политолог Гарик Керян - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ՌԱԴԻՈ
Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Ափսոս, իհարկե, որ հետևողականորեն չենք ընթանում ընտրությունների հետ կապված նույնիսկ ամենափոքր կասկածներն իսպառ վերացնելու քաղաքակիրթ ճանապարհով։ Ավելին՝ դատելով բազմաթիվ ու բազմապիսի ընտրախախտումների մասին հաղորդագրություններից, կարծես թե նույնիսկ հակառակ ուղին ենք բռնել, բայց նաև հրաշալի գիտենք, որ հատկապես մեր տարածաշրջանում դեպի քաղաքակիրթ ընտրություններ տանող ճանապարհը բավական փշոտ է։

Հեռուն չգնանք։ Հիշում եք երևի, թե տարիներ առաջ ինչպես էին եվրոպացիներն անսպառ գովեստներ շռայլում մեր հարևան Վրաստանի հասցեին՝ պնդելով, թե վրացիները վերջապես մաս-մաքուր ընտրություններ անցկացրեցին, որոնք շատ լավ ընդունեց ողջ հասարակությունը։

Եվ ի՞նչ։ Մի քանի ամիս առաջ այդ նույն եվրոպացիները ստիպված էին գալ Թբիլիսի և համոզել ընդդիմադիրներին հրաժարվելու պառլամենտի բոյկոտից, որովհետև ընդդիմադիրներն անցած տարի հայտարարել էին, թե վերջին ընտրությունները խայտառակ էին, և իրենք չեն մասնակցելու  խորհրդարանի աշխատանքին, քանզի չեն ընդունում այդ ընտրությունների՝ պաշտոնապես հայտարարված արդյունքները։

Մեր ընդդիմությունն այժմ, ինչպես գիտեք, կարծես թե ընդօրինակել է վրացի ընդդիմադիրների կեցվածքը, սակայն  մի ամբողջ շարք սկզբունքային հարցեր պարզաբանման և հստակ պատասխանների կարիք ունեն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ. հայտարարություն

Հարց առաջին՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները չընդունելով հանդերձ, արդյո՞ք մերոնք նաև կհրաժարվեն մանդատներից, որովհետև մենք, ախր, հրաշալի հիշում ենք, որ նախկինում միանգամայն կոնկրետ ուժեր, հրապարակավ հայտարարելով, թե կեղծված ընտրությունների արդյունքներով ձևավորված պառլամենտը ոչ լեգիտիմ է, շատ հանգիստ էլ ստանում էին այդ, իրենց կարծիքով, ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավորական մանդատները։

Секретарь фракции Процветающая Армения Арман Абовян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ՌԱԴԻՈ
«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

Հարց երկրորդ՝ արդյո՞ք ընդդիմությունը կամ առնվազն դրա մի մասը բոյկոտ կհայտարարի, և իրավական ի՞նչ հետևանք կունենա այդ բոյկոտը, որովհետև այս դեպքում էլ ամեն ինչ չէ, որ պարզ է։

Չէ՞ որ եթե իրավական կարգավորում չկա, հաղթողն էլ կարող է հայտարարել՝ ինչո՞ւ պիտի ինձ հուզի ինչ-որ մի ուժի կամավոր բացակայությունը Ազգային ժողովում։ Չեք ուզում` մի′ եկեք, միևնույն է՝ որոշումներ կայացնելու համար ես ձեր կարիքը բոլորովին չունեմ։

Համաձայնե′ք, այս հարցը պետք է պարզաբանվի մինչև վերջ։ Եվ վերջապես՝ արդյո՞ք եվրոպացիները մեզ մոտ էլ կգան հաշտարար առաքելությամբ։ Մանավանդ այս վերջինը գոնե ինձ մոտ խիստ, շատ խիստ կասկածներ է հարուցում, որովհետև, եթե վրացիներն անընդհատ կրկնում  են, թե ուզում են դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, մենք այդ մասին չենք էլ խոսում։ Կներե′ք, բա էլ մեզ մոտ ինչո՞ւ գան եվրոպացիները։

Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ

Էլ ի՞նչը կարող է խոչընդոտել մեր նորընտիր խորհրդարանի աշխատանքը։ Ասում եք՝ կոալիցիայի փլուզո՞ւմը։ Կներեք՝ ի՞նչ կոալիցիա։ Եթե մեզ մոտ որևէ ուժ ունի այսպես կոչված կայուն մեծամասնություն, որը նախկինները նույնիսկ իրենց մշակած Սահմանադրությամբ են ամրագրել, այդ ուժն ընդհանրապես որևէ կոալիցիայի կարիք չի զգում։ Համաձայնե′ք` ներկա իշխանությունները, որոնք իրենց բոլոր ձախողումները սիրում են նախկինների վրա բարդել, գոնե այս հարցում նախկիններին մեղադրելու բացարձակ որևէ առիթ չունեն այն պարզ պատճառով, որ նախկինների մոգոնած այդ կայուն մեծամասնությունն են ունեցել միշտ՝ թե′ նախորդ արտահերթից, թե′ այս վերջին ընտրություններից հետո։

Իսկ Հայաստանում փոխվել է ընդամենը մի բան՝ խորհրդարանական ընդդիմության կազմը։ Ազգային ժողովում ներկայացված այն երկու ուժերը, որոնք շատ հանգիստ կարող էին կանխել այս արտահերթը՝ վճռականորեն հանդես գալով դրա դեմ,  ոչինչ էլ չարեցին, հակառակը՝ միանշանակ սատարեցին իշխող ուժին, և բոլորովին զարմանալի չէ, որ  հիմա լիուբոլ ըմբոշխնում են իրենց վարքագծի  դառը պտուղները՝ երկուսն էլ պարզապես դուրս մնացին պառլամենտից։

Շնորհավորելուց մինչև դատարան դիմել. քաղաքական ուժերի արձագանքն ընտրության արդյունքներին

Ավելին, որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժերի համար ամեն ինչ վերջացած է, և դրանք դժվար էլ երբևէ վերադառնան խորհրդարան։

Իսկ ուրիշ որևէ լուրջ բան տեղի չունեցավ, և ուրեմն, իրավամբ կարելի է փաստել՝ այսքան աննախադեպ թեժ կրքերից ու անզիջում թվացող մրցակցային պայքարից հետո այսօր Հայաստանում գրեթե ոչինչ էլ չի փոխվել։ Համենայն դեպս՝ առայժմ։

Լրահոս
0