ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել երեկ` հունիսի 21–ին տեղի ունեցած ավտովթարից, որի հետևանքով երեխա էր մահացել։
«Հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Ճամբարակի առողջապահության կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հրապարակվել է սարսափելի վթարի տեսանյութը. վարորդը այրվել է ավտոմեքենայի ղեկին