ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո ամփոփվել են 2008 ընտրատեղամասերից 1809-ի արդյունքները։
Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 605 741 քվե (55,02%),
«Հայաստան» դաշինքը՝ 224 678 (20,41%),
«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 57 610 (5,23%),
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 45 118 (4.1),
«Հանրապետություն» կուսակցությունը՝ 33 130 (3,01),
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 16 038 (1.46)։
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է