00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
Կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն ու իր գլխավորությամբ կձեւավորի կառավարություն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ նորընտիր խորհրդարանում իրենց ուժը կունենա սահմանադրական մեծամասնություն և իր գլխավորությամբ կձևավորվի կառավարություն:  

Председатель ЦИК Тигран Мукучян объявляет предварительные данные внеочередных парламентских выборов по состоянию на 20:00 во время брифинга (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

«Այսպիսով՝ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) և իմ գլխավորությամբ կձևավորի կառավարություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)

Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Լրահոս
0