ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Բուշեր» ատոմակայանը հարձակման չի ենթարկվել, դրա աշխատանքը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
««Բուշեր» ատոմակայանը որևէ հարձակման չի ենթարկվել, այն կանգնեցրել են տեխսպասարկման համար՝ տեխնիկական անսարքության պատճառով»,-հայտարարել է նա։
Խաթիբզադեհի խոսքով՝ ԱԷԿ-ի աշխատանքը ամեն տարի մի քանի օրով դադարեցվում է տեխնիկական սպասարկման նպատակով:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ կայանը կանգնեցվել է մի քանի օրով՝ մինչև անսարքության ամբողջական վերացումը:
«Բուշեր» ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցումը համարվում է ռուս-իրանական խոշորագույն նախագիծը։ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված ատոմակայանի առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011թ․-ի սեպտեմբերին։ Ռուսաստանն Իրանին մատակարարում է առաջին բլոկի ռեակտորի աշխատանքի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը։
«Առաջ կմղենք համագործակցության օրակարգը». Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին