Վերջին 3 տարում հայ-իրանական հարաբերությունները գտնվում ենք տուրբուլենտության գոտում, մեզ մոտ վայրիվերումներ են և դեռ պարզ չէ` երբ կհանդարտվի այդ վիճակը, որ կարողանանք Իրանի նոր իշխանությունների հետ լավ հարաբերություններ կառուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
«Անկախ օրվա իշխանություններից` պետք է զարգացնել և մեծ ծավալով առաջ տանել կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները։ Այստեղ խնդիրը պետք է ոչ թե իրանական կառավարության մեջ փնտրել, այլ մեր»,- ասաց նա։
Այն, որ Հայաստանը կարիք ունի Իրանի նոր իշխանությունների հետ նոր հարաբերություններ կառուցելու, ակնհայտ է բոլորին։ Վարդանյանն ասում է` մենք չենք կարող մեզ այնպիսի ճոխություն թույլ տալ, որ հրաժարվենք մեր հարավային սահմանից։
«Երկու սահման ունենք` հյուսիս և հարավ։ Հյուսիսը կարող է փակվել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների հետևանքով, ինչին մենք երբեմն-երբեմն ականատես ենք լինում, իսկ մեր հարավային սահմանակից պետության հետ, փաստորեն, 3 տարի է` չունենք նորմալ օրակարգ»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին կփորձի ուժեղացնել իր տնտեսական ակտիվությունը նաև Ադրբեջանում` այդպիսով թուլացնելով հատկապես վերջին շրջանում Թուրքիայի ներկայությունն այնտեղ։
Նշենք, որ Հայաստանում ևս ընտրություններ են, արդյունքների մասին դեռ ամբողջական տեղեկություն չի հրապարակվել։
Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 18–ին։ Հաղթել է դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին։
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել