ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է առաջին տվյալները` քվեարկության արդյունքների վերաբերյալ։
Ամփոփելով 80 ընտրատեղամասի արդյունքները`ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների տոկոսները։
Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 58.04%, երկրորդում` «Հայաստան» դաշինքը` 22.01%։ «Պատիվ ունեմ» դաշինքը ունի 5.66% ձայն, «Բարգավաճ Հայաստանը» 5.11%: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1.25% ձայն, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» 0.55%:
Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։