ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` հունիսի 21-24-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39–ից +40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Սուրենյանը նշել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հայաստանին թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում են փոխանցել