00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ն արձանագրել է, որ հանրահավաքին վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են եղել

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен РА Арман Татоян
Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Բաժանորդագրվել
ՄԻՊ–ը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքներին վարչական ռեսուրսի չարաշահման մշտադիտարկման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում անկախ քննության է ենթարկվել ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը, դիմումներն ու բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են եղել նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը:

Президент Армен Саркисян на встрече с руководителями в сфере высоких технологий, экономики и исполнительным директором FAST - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
«Հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հունիսի 17-ի հավաքի ժամանակ արձանագրվել են հրապարակումներ, այդ թվում՝ տեսանյութեր ու լուսանկարներ, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այդ թվում՝ նաև դպրոցներից) մասնակցությունը հավաքին: Եղել են հրապարակումներ հավաքին դատաիրավական մարմինների ու արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատակիցների քաղաքացիական հագուստներով ներգրավելու վերաբերյալ:

Արձանագրվել են հրապարակումներ այն մասին, որ «Հայէկոնոմբանկի» տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: Հայէկոնոմբանկի հետ կապված՝ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:

Հատուկ ուսումնասիրվել են տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ու աշխատակիցներին, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ:

Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին:

Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

ՄԻՊ աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում ինչպես նշված, այնպես էլ որևէ այլ հոգեբուժական կազմակերպության պացիենտների ու խնամյալների մասին հրապարակումները դադարեցնել, զերծ մնալ նրանց քաղաքական հարցերի, այդ թվում՝ շահարկումների ներգրավելուց: Նման երևույթները թիրախավորման, խարանի ու խտրականության են արժանացնում հոգեբուժական կազմակերպություններում խնամվող անձանց, ոտնահարում են նրանց իրավունքները:

Հունիսի 18-ի հավաքի հետ կապված՝ ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ, որոնք պարունակում են ստուգման ենթակա տվյալներ «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքին մասնակցելու համար վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Երազ» բիզնես կենտրոնի աշխատակիցների կազմակերպված մասնակցությանը հունիսի 18-ի հավաքին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից այս տվյալների հրապարակումը:

Արձանագրվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին ընտրություններին մասնակցելու հարցին առնչվող ձայնագրությունը, ինչպես նաև Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը:

Ара Баблоян в зале после пресс-конференции в рамках выставки Мощь российского Крыма в Доме Москвы (29 апреля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան

«Նշված բոլոր տվյալները կուղարկվեն ՀՀ դատախազություն՝ ստուգման նպատակով: Հատուկ ենք նշում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկել է իր տրամադրության ներքո եղած տվյալները կամ նյութերը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Շեշտվում է, որ հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հիմնարար կարևորությունը երկրի համար, ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պարտավորությունը՝ նշված տեղեկությունները պետք է իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակում ստուգման ենթարկվեն:

Լրահոս
0