Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը, որին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ։
Հանրահավաքն ուղեկցվում էր «Նիկոլ, վարչապետ», «Ապագա կա, կա ապագա» վանկարկումներով։
Ի սկզբանե նախատեսվում էր ակցիան անցկացնել հունիսի 18-ին, բայց հետո օրը փոխվեց, քանի որ նույն օրը նույն տեղում հանրահավաք է նախատեսել «Հայաստան» դաշինքը։
Վարչապետի պաշտոնակատարը հանրահավաքին էր եկել ամբողջ ընտանիքով։
Հանրահավաքից հետո Փաշինյանի աջակիցները նրան երթով Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան փողոց, ապա Մաշտոցի պողոտա ուղեկցեցին, որտեղից վարչապետի պաշտոնակատարը ուղևորվեց Հանրային հեռուստաընկերություն, ուր, ուղղիղ եթերում, այլ քաղաքական ուժերի հետ մասնակցեց բանավեճի։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվելու, քարոզարշավը մեկնարկել է ամսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ է եկել ամփոփիչ հանրահավաքին. տեսանյութ