https://arm.sputniknews.ru/20210617/vcrabek-dataran-arandzin-palat-byuje-caxs-27952975.html
Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ. բյուջեի ծախսը կավելանա 34.9 մլն դրամով
Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ. բյուջեի ծախսը կավելանա 34.9 մլն դրամով
Sputnik Արմենիա
Վճռաբեկ դատարանների կազմում առանձին վարչական պալատներ են գործում ՌԴ–ում, Վրաստանում, Լատվիայում, իսկ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայի Թագավորությունում... 17.06.2021, Sputnik Արմենիա
2021-06-17T11:25+0400
2021-06-17T11:25+0400
2021-06-17T11:35+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2195/94/21959425_0:160:3073:1888_1920x0_80_0_0_cc9f2cf4c9f3650bd8268f9659e3fc21.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2195/94/21959425_170:0:2901:2048_1920x0_80_0_0_bc68986c846e7a1893a1d49ea140d849.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դատարան
հասարակություն , հայաստան, դատարան
Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ. բյուջեի ծախսը կավելանա 34.9 մլն դրամով
11:25 17.06.2021 (Թարմացված է: 11:35 17.06.2021) Վճռաբեկ դատարանների կազմում առանձին վարչական պալատներ են գործում ՌԴ–ում, Վրաստանում, Լատվիայում, իսկ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ։ ՀՀ Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը` նշելով, որ փոփոխությունը բխում է դատական բարեփոխումների ծրագրից։
«Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է»,– ասաց փոխնախարարը։
Նա նաև հայտնեց, որ մասնագիտացված Վճռաբեկ ու Գերագույն դատարանների կարգն այսօր գործում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած ու զարգացող երկրներում։
Վճռաբեկ դատարանների կազմում առանձին վարչական պալատներ են գործում Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում, իսկ Գերմանիայի Հանրապետությունում, Ավստրիայի Հանրապետությունում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:
«Օրենքն ԱԺ–ի կողմից ընդունվելուց հետո ստեղծվող նոր պալատի դատավորների համալրումը նախատեսում ենք իրականացնել 1-2 ամսվա ընթացքում»,– ասաց Գրիգորյանը։
Նախատեսվող ծախսը հաշվարկվել է տարեկան 34.9 մլն դրամ, որը կհատկացվի արդեն 2022թ–ի բյուջեով։
Հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու առումով պարզապես անիմաստ փողեր են ծախսվում. Կոստանյան