00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2020թ–ի բյուջեի հաշվետվությունը մնաց չհաստատված. պատգամավորները ժամանակ չգտան ԱԺ գալու

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн
Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2021
Բաժանորդագրվել
Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ սա եզակի դեպք է։ Առաջին անգամն է, որ խորհրդարանը բյուջեի կատարողականը չի հաստատում։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն այս շաբաթվա հերթական քառօրյա նիստերում ի թիվս այլ օրենսդրական նախագծերի պետք է հաստատեր նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Բայց շուրջ 1 ամիս խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ներկայացվելուց ու քննարկվելուց հետո անցյալ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն այդպես էլ հաստատման չարժանացավ։

Зал Парламента во время перерыва (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2020
Ազգային ժողովի նիստը չսկսված ավարտվեց. քվորում չկա

Պատճառը մեկն է` ԱԺ–ի նիստերը 3 օր շարունակ տեղի չունեցան քվորումի բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած` պատգամավորները 3 օր շարունակ ԱԺ գալու ժամանակ չգտան։

Խոսքն, իհարկե, ոչ բոլորի մասին է։ Հանուն ճշմարտության նշենք, որ նրանցից 1-2 տասնյակն, այնուամենայնիվ, այդ նիստերին ներկայանում էր, բայց քվորում ապահովելու համար այդ թիվը բավարար չէր։

Նշենք, որ անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ նման իրավիճակ երբևէ չի գրանցվել, որ խորհրդարանը բյուջեի կատարողականը չհաստատեր։

«Կառավարարությունը օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացրել է խորհրդարան։ Այն քննարկվել է հանձնաժողովներում, ապա ներառվել հերթական նիստերի օրակարգ»,–Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Այսինքն` բյուջեի կատարողականի հետագա ճակատագրի միակ պատասխանատուն այս դեպքում մնում է Ազգային ժողովը։

Ի դեպ, ԱԺ կանոնակարգ օրենքի 118–րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված:

Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Ո՞ւմ համար է այս ամենը․ 2020–ի բյուջեի կատարման հաշվետվությունը դատարկ դահլիճում է հնչում

Պարզ ասած` բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չընդունելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում։

Հիշեցնենք` 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կռավարությունը հաստատել էր դեռ շուրջ 2 ամիս առաջ` ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Իսկ հունիսի 15-ից արդեն պիտի ներառվեր ԱԺ հերթական նիստերի օրակարգ։

Բայց հենց հունիսի 14-ին ԱԺ խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեր հունիսի 15-17-ի նիստերի օրակարգը (որի հարցերից մեկն էլ 2020թ–ի բյուջեի կատարողականն էր) չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Հետո, իհարկե, ԱԺ խորհուրդը շտկեց սխալը` օրվա ընթացքում երկրորդ նիստը գումարելով և հաստատելով օրակարգը։

Վճռաբեկ դատարանում կստեղծվի առանձին վարչական պալատ. բյուջեի ծախսը կավելանա 34.9 մլն դրամով

Բյուջեն այդպես էլ խորհրդարանի հաստատմանը չարժանացավ։ Հունիսի 15-17–ին խորհրդարանում այդպես էլ անհրաժեշտ նվազագույն թվով պատգամավորներ չհավաքվեցին։

Այսպես. 15-ի առավոտյան նիստին ներկա էր ընդամենը 12, իսկ 4 ժամ անց` 24 պատգամավոր, հունիսի 16-ին` նախ 10, 4 ժամ անց` 17 պատգամավոր, իսկ այսօր` հունիսի 17-ին` նախ 7, ապա 20 պատգամավոր։

Ճգնաժամային տարվա բյուջեն 89 %-ով ապահովել են ՀՀ հարկատուները

Լրահոս
0