ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշի կատարած այցի ընթացքում «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր կստորագրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ համաձայնագիրը վերաբերելու է երկու երկրների տնտեսական համագործակցության մի շարք ասպեկտների և քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ գործակցությանը:
Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտնել է, թե պատերազմից հետո քանի ադրբեջանցի է պայթել ականի վրա
Էրդողանը պաշտոնական այցով Բաքու է մեկնել երեկ։ Այսօր նա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղևորվել է Շուշի:
Ադրբեջանի զորքերը պիտի դուրս գան ՀՀ սահմաններից. Փաշինյանը ներկայացրեց իր պատկերացումները