00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իմ պաշտոնավարման երրորդ տարում Հայաստանը կծաղկի. Բագրատյան

© Sputnik / Hayk PetrosyanГрант Багратян
Грант Багратян - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվել
«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Բագրատյան. «Իմ պաշտոնավարման երրորդ տարում Հայաստանը կծաղկի»

Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ` խնդրահարույց հարցերի վերաբերյալ իրենք ներկայացնում են շատ իրատեսական, հետաքրքիր լուծումներ, որոնք 100 տոկոսով տարբերվում են գործող իշխանության ծրագրից։ Անդրադառնալով, մասնավորապես, անվտանգության հրատապ խնդիրներին` Բագրատյանը նշեց, որ, օրինակ, Կապան քաղաքի արևելյան ու արևմտյան մուտքերն այսօր վերահսկվում են ադրբեջանցիների կողմից և իրանական բեռնատարները որպեսզի գան Հայաստան ու անցնեն Վրաստան, ստիված են երկու անգամ անցնել այն ճանապարհով, որտեղ նշված է. «Բարի գալուստ Ադրբեջան»։

Ըստ նրա` բեռնատարների հոսքը նվազել է, իրանցիները նեղացել են հայերից, ուստի նախընտրում են գնալ Թուրքիայով։

«Կապանը մեր իսկ տարածքում դարձել է անկլավ, ահա Նիկոլի հողատվության արդյունքը։ Մենք անհապաղ պահանջում ենք Ադրբեջանից վերականգնել այն սահմանը, որը եղել է հայկական ու ադրբեջանական խորհրդային հանրապետությունների միջև։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ավելի շատ, քան եղել է։ Google-ը վերցրել է խորհրդային քարտեզները, այնուհետև կաշառք ստանալով Ադրբեջանից` սահմանները տեղափոխել է դեպի արևմուտք»,– նշեց «Ազատություն» կուսակլցության նախագահը։ 

Նրա համոզմամբ` դեմարկացիայի ու դելիմիտացիայի բացակայությունը չի նշանակում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա։ Գիծը կա, մնում է  սահմանագծի հիմքի վրա իրականացանել դեմարկացիա և դելիմիտացիա, հայտնի է նաև, թե որ ուժը որքան պետք է հեռանա սահմանագծից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ստում է` չարաշահելով դեմարկացիայի հարցը։

Заседание Национального собрания РА. Грант Багратян  - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Հնարավոր է՝ Հրանտ Բագրատյանի կուսակցությունը չկարողանա մասնակցել ընտրություններին

«Խորհրդային Միությունում երկրների միջև սահման չկար, այլ կար սահմանագիծ։ Հայաստանի ու Ադրբեջան միջև սահմանագիծը միշտ եղել է։ Ադրբեջանցիներին տանելու անհրաժեշտություն այլևս չկա, նրանց պետք է տանք ժամանակ, եթե չհեռանան մեր տարածքներից, ապա նրանց պետք է դուրս շպրտել ուժային մեթոդով։ Բոլոր սահմանապահներին, որոնք թույլ են տվել ադրբեջանցիներին ներթափանցել Հայաստան, պետք է ձերբակալել ու տեղափոխել բանտ»,– նշեց «Ազատություն» կուսակցության նախագահը։

Բագրատյանն անվտանգության հարցերից զատ, անդրադարձավ նաև տնտեսական խնդիրներին և նշեց իշխանության գալու պարագայում իրականացվելիք առաջին երեք քայլերը։ Նրա պնդմամբ`նախ կհիմնադրվի սուվերեն «Հայաստան» հիմնադրամ, որտեղ պետությունը արտասահմանում բնակվող հայերին կերաշխավորի որոշակի տոկոսով իրենց ներդրումը, պետությունը նրանց կվաճառի փայաբաժին, բիզնես և վերջիններս չեն հարաբերվի տեղացի գործարարների հետ, արդյունքում կապահովվեն մեծ շահույթներ։ 

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

«Երկրորդ` բոլոր բանկերը պետք է դառնան բաց բաժնետիրական ընկերություններ ֆոնդային բորսայում և անցում կատարվի մասնագիտացված բանկային համակարգի, մինչդեռ մենք ունենք ունիվերսալ, դատարկ ու անտեղի բանկային համակարգ, որտեղ ռիսկեր չկան, իսկ եթե կան, ապա արտադրության գլխին են»,– նշեց վարչապետի թեկնածուն։

Губернатор Тавушской области Айк Чобанян во время интервью Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

Բագրատյանի խոսքով` երրորդ կարևոր քայլը ավելացված արժեքի հարկի վերացումն է և անցումը շրջանառության հարկի չորս դրույքով` 0, 3, 6, 9 տոկոսի չափով, ինչը կհեշտացնի բիզնեսը և կխթանի նրա գործունեությունը։ Բագրատյանի պնդմամբ` վերոհիշյալ երեք կետերը չկան մյուս բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում։ ՀՀ նախկին վարչապետի հավաստմամբ` Հայաստանի տնտեսությունն իր պաշտոնավարման երրորդ տարում կծաղկի, իսկ 10 տարի հետո կարող է մեր տարածաշրջանում ունենալ տեխնոլոգիական այն դերը, որն ունի Իսրայելը Մերձավոր Արևելքում։    

Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք` խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Լրահոս
0