00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց խոսակցությունը նոյեմբերի 16-ին է եղել. Դիանա Գասպարյանը փակագծեր է բացել

© Sputnik / Asthik SukiasyanМэр города Эчмиадзина Диана Гаспарян
Мэр города Эчмиадзина Диана Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվել
Էջմիածնի քաղաքապետը հայտնել է, թե ինչի համար է Սուրեն Պապիկյանի հետ նման հեռախոսազրույց ունեցել։ Գասպարյանը վստահեցնում է` հիմա ինքը Փաշինյանի կողքին է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վստահեցնում է` աղմկահարույց ձայնագրությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ է արել հավաքվել Երևանում: Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում կատարել` անդրադառնալով իր և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի զրույցի ձայնագրությանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, համացանցում հայտնվել է Գասպարյանի և Պապիկյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում է, որ «Փաշինյանի հոգեկանը չի դիմանում» և «նա հանուն պետության պետք է գնա»։

Врио мэра Эчмиадзина Диана Гаспарян на мероприятии посвященном героям Ошаканской битвы (17 августа 2018). Армавирская область - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի ձայնագրության «սլիվը» մտածվա՞ծ է արվել

Գասպարյանը վստահեցնում է, որ ձայնագրությունը հատվածներով կտրտած է և մոնտաժված, իսկ Փաշինյանի` զինվորներին Երևանում հավաքի կոչը միանշանակ չի ընդունվել շատերի կողմից։

«Դա էր պատճառը, որ Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները»,–վստահեցնում է Գասպարյանը։

Նրա խոսքով` անգամ մոնտաժված լինելու պարագայում ձայնագրությունից պարզ երևում է, որ այն կապված է կոնկրետ իրադարձության հետ, որն իր պարզաբանումն է ստանալու առավոտյան: Բացի այդ, ըստ Գասպարյանի, ակնհայտ է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, երբ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկի, տվյալ դեպքում՝ Փաշինյանին փոխարինել որևէ այլ քաղաքական գործչով:

Փաշինյանը հարբած զանգել է Էջմիածնի քաղաքապետին ու վերջին հայհոյանքները տվել. մանրամասներ

Էջմիածնի քաղաքապետը կարծում է, որ ձայնագրությունը հրապարակելը հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու, թիմի ներսում պառակտվածության տպավորություն ստեղծելու նպատակ:

«Ես հպարտ եմ, որ մի թիմի անդամ եմ, որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կարող է ծավալվել առողջ քննարկում ցանկացած հարցի շուրջ և որտեղ դրա համար ոչ թե պատժում ու հալածում են, այլ ըմբռնումով և գրկախառնությամբ ընդունում»,–նշված է Գասպարյանի գրառման մեջ։

Էջմիածնի քաղաքապետը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկու երևում է, թե ինչպես են գրկախառնվել Փաշինյանի հետ. Գասպարյանը նշում է, որ դա երեկ Էջմիածնի իրենց երթի ժամանակ է եղել։

Լրահոս
0