00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում խաղաղապահները հետ են մղել պայմանական հարձակումը

Բաժանորդագրվել
Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանային կարգով մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել։ Դիտորդական կետի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են սադրիչ գործողությունները կանխարգելելու, դիտորդական կետի վրա հարձակումը հետ մղելու հարցերը՝ հերթապահ ստորաբաժանումների և հրշեջ հաշվարկների ներգրավմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում։ Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները: Ըստ մարզման սյուժեի՝ զրահամեքենաներից մեկը շարքից դուրս է եկել և բռնկվել: Զրահատեխնիկայի այրման վայր է ժամանել հրշեջ հաշվարկը հրդեհը վերացնելու համար:

Ռուս զինվորական բժիշկները մշակել են առաջին բուժօգնություն ցուցաբերելու և պայմանական վիրավոր զինծառայողի տարհանման նորմատիվները:

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:

Врач российского миротворческого контингента осматривает юную пациентку в селе Хнапат Асекранского района - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2021
Խաղաղապահները բժշկական սարքավորումներ են փոխանցել Ստեփանակերտի մանկական հիվանդանոցին

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0