ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 02:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները:
«Վթարի հետևանքով Է. Միրզոյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Մ. Ս.-ն, Fiat-ի վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Fiat-ը նաև գլխիվայր շրջվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Խոշոր վթար Սյունիքում. վարորդն ու 3 երիտասարդ ուղևորները հիվանդանոցում են