ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի -Sputnik. Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է»,–գրում է կայքը։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդու համայնքապետն է։